Այղր լիճը Հայաստանի ամենացածրադիր լիճն է։ Ես դա իմացա երբ գնացի ճամփորդության դեպի Մեծամոր, Այղր լիճ և Սուրբ Ղազար եկեղեցի։ Սկզբում մենք ուղևորվեցինք դեպի Մեծամորի թանգարան, այնտեղ տեսանք տարբեր կժեր, վզնոցներ և այլ հետաքրքիր իրեր, որոնք գտնվել են հնագիտական պեղումներից։ Մենք անգամ տեսանք մարդու ոսկորներ ահա նկարը
Հետո նախաճաշեցինք, ընթացքում հայտնաբերեցինք քարանձավ որը կոչեցինք mskh։ Հետո գնացինք Սուրբ Ղազար եկեղեցի աղոթեցինք, մոմ վառեցինք դուրս եկանք եկեղեցուց և մեզ դիմավորեց ուժեղ քամին, տարավ մեր պայուսակները և անձրևանոցները, բայց մենամարտում մենք ուժեղ գտնվեցինք, վերցրեցինք մեր իրերը և գնացինք Այղր լիճ (Ակնա լիճ) Այղր լճի դիմաց հանդիպեցինք մի շան, ով իր ձագերի հետ թաքնվել էր քարի ետևում։ Գտանք մի գեղեցիկ տեղ ծառերի տակ նստեցինք, հանգստացանք, ճաշեցինք, ալոճ հավաքեցինք և շարժվեցինք դեպի դպրոց: Սա իմ հերթական հետաքրքիր և իմաստալից ճամփորդությունն էր: