Ճամփորդություն դեպի Մեծամոր, Այղր լիճ և Սուրբ Ղազար եկեղեցի

Այղր լիճը Հայաստանի ամենացածրադիր լիճն է։ Ես դա իմացա երբ գնացի ճամփորդության դեպի Մեծամոր, Այղր լիճ և Սուրբ Ղազար եկեղեցի։ Սկզբում մենք ուղևորվեցինք դեպի Մեծամորի թանգարան, այնտեղ տեսանք տարբեր կժեր, վզնոցներ և այլ հետաքրքիր իրեր, որոնք գտնվել են հնագիտական պեղումներից։ Մենք անգամ տեսանք մարդու ոսկորներ ահա նկարը

Exif_JPEG_420Հետո նախաճաշեցինք, ընթացքում հայտնաբերեցինք քարանձավ որը կոչեցինք mskh։  Հետո գնացինք Սուրբ Ղազար եկեղեցի աղոթեցինք, մոմ վառեցինք դուրս եկանք եկեղեցուց և մեզ դիմավորեց ուժեղ քամին, տարավ մեր պայուսակները և անձրևանոցները, բայց մենամարտում մենք ուժեղ գտնվեցինք, վերցրեցինք մեր իրերը և գնացինք Այղր լիճ (Ակնա լիճ) Այղր լճի դիմաց հանդիպեցինք մի շան, ով իր ձագերի հետ թաքնվել էր քարի ետևում։ Գտանք մի գեղեցիկ տեղ ծառերի տակ նստեցինք, հանգստացանք, ճաշեցինք, ալոճ հավաքեցինք և շարժվեցինք դեպի դպրոց: Սա իմ հերթական հետաքրքիր և իմաստալից ճամփորդությունն էր: