Հունվարի 26. Հերթական ճամբարային օր.

Այսօր շատ հետաքրքիր օր էր: Այսօր օրը սկսեց վարպետության դասից՝ Արմեն Էթիբարյանի հետ, ով   անիմացիաի մասնագետ է: Մենք սովորեցինք բազում բաներ: Վարպետության դասից հետո գնացինք բնագիտական փորձեր կատարելու, որ հայտ ուղարկենք բնագիտատեխնիկական ստուգատեսին խորուրդ կտամ դուք էլ մասնակցեք այդ ստուգատեսին, հաղթողին սպասվում է նվեր: Փորձերը նկարելուց հետո մոնտաժեցինք և տեղադրեցինք youtube-ում, կարող էք դիտել այստեղ: Եթե հետաքրքիր է կարդացեք նաև իմ մյուս նյութերը:

Հունվար 20. 12-րդ ճամբարային օր

Այսօր մեր ջոկատից մի քանի հոգով մասնակցեցինք կլոր սեղանի: Կլոր սեղանի ժամանակ դասատուները և երեխաները հավաքվում են Մայր դպրոցում և քննարկում են տարբեր թեմաներ: Այսօր քննարկում էինք այն պարերը, որոնք մենք սովորել ենք: Երբ վերադարձանք դպրոց, սկսեցինք շատ հետաքրքիր խաղ խաղալ: Իսկ խաղի ընթացքում իմացանք, որ ուտելու ենք ադի բուդի: Խաղը ավարտելուց հետո վերադարձանք Մայր դպրոց, բայց այս անգամ ոչ թե պարերը քննարկելու այլ իրականացնելու և այդպիսով ավարտվեց մեր զարմանահրաշ օրը:

Հունվարի 16. վեցերորդ ճամբարային օր

Իմ երազանքը կատարվեց: Եթե դուք կարդացել եք իմ նախորդ պատումը կիմանաք, որ ես ուզել էի, որ բոլոր օրերը հետաքրքիր անցնեն: Այսօր մենք գնացել էինք մարմնակրթության, պատրաստել էինք համեղ պիցցա, և վերջում գնացել էինք հեծանիվ վարելու, բայց ինձ ամնենաշատը դուր եկավ մեր պատրաստած պիցցան: Այն շատ համեղ էր, մենք պիցցայի վրա տարածել էինք մեր ձեռքերով պատրաստած կետչուպ, իսկ դրա վրա լցրել էինք համեղ երշիկներ:Ես հուսով եմ, որ դուք կուզենաք, որ պատմեմ նաև մարմնակրթության մասին: Մենք այսօր մարմնակրթության ժամանակ խաղում էինք գերոցի, ճիշտ է ես չեմ սիրում գերոցին, բայց այսօր շատ լավ խաղացինք և մենք հաղթեցինք: Իսկ հեծանիվ ես չքշեցի այլ քշեցի իմ անվաչմուշքները:

Հունվարի 13. հինգերորդ ճամբարային օր

Այսօր համեմատած մյուս օրերի  շատ լավ էր: Մենք այսօր արեցինք մարմնակրթություն, պատրաստեցինք համեղ մրգային աղցան: Մեր դասղեկը՝ Ընկեր Սոնան, բոլորիցս տարբեր  մրգեր էր ուզել, մենք կտրտեցինք մրգերը, խառնեցինք, վրան ավելացրեցինք սերուցք և շոկոլադ, շատ համեղ էր, խորհուրդ կտամ դուք էլ փորձեք, իսկ մարմնակրթության ժամանակ մենք խաղացինք բասկետբոլ, բայց պարտվեցինք:

Մենակ մի բան այդ օրը լավ չէր, իմ ընկեր Հայկն այդ օրը շատ տխուր էր, որովհետև նրա եղբայրը բանակ էր գնացել: Բայց օրվա ընթացքում մենք գնացինք սահնակ քշելու, ու նրա տրամադրությունը փոխվեց,  շատ ուրախ անցավ և ես կուզեմ բոլոր օրերը այդպես անցնեն:

Հունվարի 13. Խուստուփի արծիվների հինգերորդ ճամբարային օր

Հունվարի 13

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:15-11:00-    Մարմնակրթություն
11:05-11:40-  Հայրենագիտական հարցաշարի կազմում, քարտեզագրում, ցանոթացում Օրվա խորհրդին
11:45-12:35- Համեղ խոհանոց-աղցանի պատրաստում
12:50-13:35- Ինտելեկտուալ խաղեր՝ շախմատ, այլ կերպ, աշխարհագրական լոտո
13:40-14:20- Օրվա, նախագծերի ընթացքի, արդյունքների ամփոփում

Հունվարի 12. չորորդ ճամբարային օր

Այս օրը ինձ համար շատ վատ օր էր, ոչ թե այն պատճառով, որ կոտրվեց ապակին (իհարկե ոչ դիտավորյալ), այլ նրա համար, որ բարկացրեցինք մեր դասղեկին: Մենք երկու տարբերակ ունեինք՝ կամ  մատնել ընկերներին, կամ էլ ստել: Մենք որոշեցինք պաշտպանել իրար և չասել ճշմարտությունը: Բայց ինչպես գիտեք ստի ոտքերը կարճ են, մեր սուտը երկար չպահպանվեց, մեր դասղեկը դրա մասին իմացավ և բարկացավ, որ ստել ենք, և որ առանց իրեն մենք մեզ լավ չենք պահում, իսկ նա այդ ժամանակ աղջիկների հետ քաղցրավենիք էր պատրաստում: Բայց այդ օրը նաև լավ բաներ եղան, օրինակ ընդհանուր պարապունքից հետո Մայր դպրոցում պարեցինք իմ սիրած պարը՝ Յարխուշտա: Հետո գնացինք շախմատ խաղալու, հաղթեց Էդգար: Մենք համտեսեցինք մեր դասարանի աղջիկների ու ընկեր Սոնայի  պատրաստած շատ համեղ քացրավենիքը և կուզենք նորից ուտել:

Հունվարի 12.Խուստուփի արծիվների չորորդ ճամբարային օր

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:15-10:05-   Հաջորդ օրվա անելիքների գրանցում, Դիջի-կավե խաղալիքներ
10:05-10:50- Շախմատային մրցաշար, Ընթերցանություն
11:05-12:35- Մայր դպրոց,  պարերի ուսուցում
12:50-13:35- Համեղ խոհանոց
13:40-14:20- Օրվա, նախագծերի ընթացքի, արդյունքների ամփոփում

Հունվարի 11. Երրորդ ճամբարային օր

Առավոտյան ես գնացի դպրոց: Ընդանուր պարապունքի ժամանակ մենք փոքր երեխաների համար պարեցինք Յարխուշտա: Նրանց շատ դուր եկավ նրանք սխալներով, բայց փորձում էին պարել: Հետո բարձրացանք դասարան պատրաստեցինք նկարակալներ: Բոլորն էլ շատ գեղեցիկ, գույնզգույն պատրաստեցին: Նկարակալներ պատրաստելուց  հետո բոլորով գնացինք քշելու՝ հեծանիվ, ռոլիկ, ինքնագլոր: Ինձ համար օրվա ամենալավ հատվածը դա էր: Մարզական ժամից հետո, հետո եկանք դասարան և տարբեր խաղեր խաղացինք, դասարանի մի մասը խաղում էր՝ Այլ կերպ, իսկ մյուսները ՝Աշխարագրական լոտո: Հետո գնացինք պարելու, ինձ համար օրվա ամենավատ մասը դա էր, որովհետև ես չեմ  սիրում պարել: Պարելուց հետո կատարեցինք երեք հետաքրքիր  բնագիտական փորձ: Դրանցից մեկը դատարկ լուցկու տուփով և մոմով, մյուսը՝ ձեթով և ջրով:

Հունվարի 11. խուստուփի արծիվների երրորդ օրը

Հունվարի 11. ծրագիր
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք

09:15-10:05-   Հաջորդ օրվա անելիքների գրանցում, նկարակալների պատրաստում/յուրաքանչյուրդ 10-ական փայտիկ եք բերում՝ բժկական/

10:05-10:50- Մարզական էստաֆետային խաղեր, հեծանվավարություն

11:05-11:45- Այցելություն ագարակ

11:45-12:35- Բնագիտական փորձեր/ Ձեթով և ասպիրինով/ , թեյի պարկերով,  Գունավոր  փորձ՝ մարկերներով, ջրով-բաժակով փորձեր, լուցկով -ջրով փորձ

12:50-13:35- Համեղ խոհանոց՝ թխվածքաբլիթների պատրաստում

13:40-14:20- Օրվա, նախագծերի ընթացքի, արդյունքների ամփոփում

Հունվարի 10. Խուստուփի արծիվների երկրորդ օրը

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք

09:15-10:05-   Հաջորդ օրվա անելիքների գրանցում, ինտելեկտուալ խաղեր՝շախմատ, Այլ Կերպ, Աշխարհագրական լոտո, Արքայից արքա

10:05-10:50- Հայրենագիտական հարցաշար-քարտերի կազմում

11:05-11:45- Ռուսերենի թարգմանչական աշխատանք

11:45-12:35- Բնագիտական փորձեր

12:50-13:35- Համեղ խոհանոց՝ Տրյուֆելների պատրաստում

13:40-14:20- Օրվա, նախագծերի ընթացքի, արդյունքների ամփոփում