Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս-

Անքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
 

Ե. Չարենցի այս բանաստեղծությունը կարդալիս ես հասկանում եմ, որ աշխարհը պետք է սիրել և պահպանել, որ ավելի գեղեցիկ և պայծառ լինի: Նաև հասկանում եմ, որ պետք է միշտ լավն ու բարին տեսնել: Ու եթե չես ուզում տեսնել կեղտոտ և անտանելի աշխարհ, պետք է շուրջդ խնամես և պահպանես: Հասկանում եմ, որ պետք չէ կյանքում բողոքել և դժգոհել,  այլ պետք է պայքարել ուրախության ու երջանկության համար:

Գարուն

Գարուն ամենագեղեցի և ամենահետաքրքիր եղանակը ինձ համար: Գիտե՞ք ինչու, որովհետև գարնանը ծաղկում են ծաղիները և ծառերը, ինձ համար դա ամենագեղեցիկ երևույթն է, սակայն երբեք չեմ հասցնում տեսնել: Ես գարունը նաև սիրում եմ նրա համար, որ գարնանը բոլորի սրտերում ծագում է սեր, բարուսթյուն և երջանկություն:Սիրում եմ նաև այն, որ տեսնում ես թե սպիտակ ձյունը ինչպես է հալվում, և դու տեսնում ես ավելի գեղեցիկ և պայծառ քաղաք:

 

 

Բարև գարուն

-Բարև գարուն, գիտես, որ դու ինձ համար ամենագեղեցիկ և ամենահետաքրքիր եղանակն ես, որովհետև ես սիրում եմ այն  երբ ծաղկում են ծաղիկները, ծառերը: Գարնանը քո երևությներից ես սիրում նաև ,երբ թռչունները այցելում են մեզ և գեղեցկացնում երկինքы: Քո երևույթներից նաև սիրում եմ այն, երբ ձյունը հալվում է և ծնվում գույնսգույն և պայծառ քաղաք: Իսկ դու գիտեիր, երբ դու գալիս ես, բոլորի սրտերում ծագում է սեր, բարություն և երջանկություն: