Ճամփորդություն դեպի Դիլիջան Անանյանի հետքերով

Yerevan-Sevan-Dilijan-Shahumyan

Մենք Գարնանային արձակուրդներին գնալու ենք Դիլիջան, Անանյանի հետքերով փորձելու ենք գտնել Հովազաձորը: Դիլիջան հասնելու համար մենք պետք է անցնենք երկու մարզով՝ Կոտայքով  և Գեղարքունիքով: Կոտայքի մարզկենտրոնը Հրազդանն է, որի կողքով անցնելու ենք: Իսկ Գեղարքունի

Կոտայք

Մարզկենտրոնը. Հրազդան

Քաղաքներ. Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ, Աբովյան

Տարածք. 2089 կմ²

Բնակչություն. 328,900 մարդ

Տեսարժան Վայրեր.Տեսարժան վայրեր՝ Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ, Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց, Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ) , Ծաղկեվանք

Լեռներ. Արա լեռ, Գեղամա լեռներ, Հատիս, Աժդահակ լեռ,

Գետեր. Հրազդան, Ազատ, Գետառ, Մարմարիկ

Կոտայքի մարզը գտնվում է ՀՀ-ի կենտրոնական մասում: Կոտայքի մարզում ավելի կոնկրետ Ծախկաձորում  գտնվում է ՀՀ լեռնադահուկային սպորտի կենտրոնը: Կոտայքի մարզում գտնվում է Բջնի հանքային ջրերի գորարանը: Կոտայքի մարզի ամենախոշոր քաղաքը Աբովյանն է, որը գտնվում է Երևանից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ Նահանգում, իսկ արևելյանը մասը՝Մազազ գավառում։

Վանակատ

Վանակատ կամ օբսիդիան կազմված է լավաից և ջրից։ Եթե չճանաչեցիք ձեր լեզվով ասեմ վանակատը դա նույն սատանի քարն է։ Հայաստանում տարածված է Արտենիի, Հատիսի, Գութանասարի, Գեղասարի, Սպիտակասարի լանջերում։ Դրանցից ամենխոշոր և ուսումնասիրվածը Արտենիի հանքավայրն է։

Գեղարքունիք 

Մարզկենտրոն. Գավառ

Տարածք.5348 քառ

Քաղաքներ. Սևան, Ճամբարակ, Վարդենիս

Տեսարժան վայրեր. Գավառ, Հայրավանք, Հացառատ, Նորատուս, Սևանավանք, Վանեվան

Լեռնաշխթաներ. Գեղամա, Սևանի, Արեգունի, Վարդենիս

Լիճ. Սևանա լիճ

Գետեր. Հրազդան, Արգիճ, Մասրիկ, Գետիկ, Գավառագետ

Լեռներ. Աժդահակ, Արմաղան, Գնդասար, Սպիտակասար, Վարդենիս

Հարևան մարզեր. Տավուշ, Կոտայք, Արարատ, Վայոց Ձոր

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է արևելքում տարածքով Գեղարքունիքը ամենամեծ մարզն է: Նրա 1/4  ծածկված է ջրով:

 

Սևան

Սևան կամ Գեղամա ծովակը գտնվում է Գեղարքունիքի Մարզում: Սևանը աշխարհի բարձրադիր լճերից է, այն երկրորդն է  բարձրությունը 1500-1800մ. է:Գեղամա ծովակ անվանում են, որովհետև շրջապատված է Գեղամա լեռներով: Իսկ Սևան անվանման մասին կարող էք կարդալ այստեղ: Սևանա լճի երկարությունը 70-75կմ լայնությունը 50-55կմ: Սևանը համարվում է աշխարհի ամենաբարձրադիր լճերից: Սևանի բարձրությունը  1500-1800մ:

Սևանի ձկնատեսակններ

Սևանում կան բազմազան ձկներ, բայց հիմնականում հանդիպում են Իշխանը, Կողակը, Բեղլուն և Սիգը։ Իշխանը Սևանի էնդեմիկ տեսակի ձկներից է, պատկանում է սաղմոնաձկների ընտանիքին, բնականը միայն լինում է Սևանում, իսկ եթե հանդիպեք ուրիշ տեղ, մի՛ զարմացեք, դրանք արհեստական են, բայց մի՛ վախեցեք, հանգիստ կերեք, թունավոր չէ։ Իշխանը միջին մեծության ձուկ է, երկարությունը կազմում է 40 սմ, իսկ զանգվածը 400-600գ։ Կողակը ծածանաձկների ընտանիքի ձուկ է, այն նույնպես էնդեմիկ տեսակի ձուկ է, բայց ոչ թե Սևանում, այլ Հայաստանում, Կողակ լինում է Սևանում, Արաքսում, Մեծամորում, Քասաղում, Հրազդանում, Աղստևում, Ողջիում, Որոտանում, Ազատում, Դեբետում, Ախուրյանում և Արփա լճերում։ Կողակը միջին չափի ձուկ է, մարմնի երկարությունը 35-40 սմ, զանգվածը 2 կգ և ավելի։ Բեղլուն նույնպես ծածանաձկների ընտանիքի ձուկ է, այն մյուս ձկների պես էնդեմիկ տեսակի է, հանդիպում է Սևանում և Սևանի որոշ վտակներում։ Բեղլուի մարմնի կազմվածքը գլանաձև է, երկարությունը մոտ 15-18սմ, իսկ զանգվածը 500գ։ Սիգը տվյալ ձկներից միակն է, որ էնդեմիկ չէ, պատկանում է սաղմոնների ընտանիքին, Սիգը տափակ է, երկարությունը 30-40 սմ է, իսկ զանգվածը 3,5 կգ։

Տավուշ

Մարզկենտրոն Իջևան 

Տարածք 2704 կմ²

Բնակչություն 134.100

Հարևան մարզեր Լոռի, Գեղարքունիք, Կոտայք

Հարևան պետություններ Վրաստան, Ադրբեջան

Տեսարժան վայրերը 

Աճարկուտ, Առաքելոց, Գոշավանք, Կապատավանք, Կիրանց, Հաղարծին, Մակարավանք, Մշկավանք, Ոսկեպար Ջուխտակ, Գոշա լիճ,  Քարաբլիթ, Լաստիվեր, Մաթոսավանք, Աղավնավանք, Աղջկաբերդ։
Դիլիջան

Դիլիջանը Տավուշի մարզի երկրորդ քաղաքն է։ Մարզկենտրոնից 36 կմ հարավ-արևմուտք, Աղստև գետի ափին, Երևանից հեռավորությունը 99կմ։ Անվան ծագումը կապված է մի Դիլի անունով տղայի հետ ով իր հոր հետ գնում էր քաղաք և ճանապարհին անտառում մոլորվում է հայրը գնում է ման գալու, անդաթար գոռում է «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» կանչելով նա ման է գալիս անտառներում։ Վերջապես գտնում է տղայի դիակը գայլերից հոշոտված։ «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն»  գոռալով հայրը լացում է և այդ օրվանից տեղանքի անունը մնում է Դիլիջան։ Դիլիջանը նաև հայտնի է որպես մշակույթի քաղաք այնտեղ է գտնվում նաև Վարպետաց փողոցը որտեղ զբաղվում են տարբեր արհեստբերով օրինակ կավագործությամբ, փայտամշակուտյամբ, գորգագործությամբ։