Պատասխանատվություն

Պատասխանատվությունը դա շատ կարևոր բնավորություն գիծ է, քանի որ դրանով դու կարող ես այնպես անել, որ քեզ սկսեն վստահել և զգան քո լրջությունը: Օրինակ՝ երբ քեզ, ինչ որ բան են հանձնարարում և դու կատարում ես դա ճիշտ ժամանակին և ճիշտ կերպով այդպես դու ձեռք ես բերում վստահություն դիմացինի մոտ կամ երբ պայմանավորված ես և ժամանակին լինում ես տվյալ վայրում այդպիսով դու կարողանում ես ցուցաբերել լրջություն դիմացինի նկատմամբ: Պատասխանատվությունը նաև կարող է շատ մեծ դեր խաղալ ապագայի վրա եթե մարդ չի կարողանում կենտրոնանալ և լրջանալ դժվար կարողանա հաջողությունների հասնել ապագայում:

Մարդը և հասարակությունը

Հասարակությունը դա մարդկանց տարբեր խմբերեն ովքեր տարբեր բաներում ունեն նույն կարծիքը։ Օրինակ’ կա մարդկանց խումբ ում համար կանաչ գույնը գեղեցիկ գույն է իսկ մարդիկ կան ատում են այդ գույնը։ Այսինքն հասարակության մեջ կան խմբեր ըստ ճաշակի, ըստ զբաղվածության և անգամ ըստ նախասիրության։