Մեծամոր

Մեծամորը հնագույն բնակատեղի է գտնվում է Արարատյան դաշտում՝ Մեծամոր գետի ակունքին: Գտնվում է Երևանից 30 կմ արևմուտք: Մեծամորի անվանման ծագում հայտնի չէ: Քաղաքը կոչել են գետի անունով: Հնագիտական պեղումներով կարելի է հասկանալ, որ մ. թ. ա. 4-րդ հազարամյակում բնակեցված է եղել քաղաքը, որովհետև պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզե դարաշրջանի իրեր: Ըստ պեղումների պարզ է դառնում, որ Մեծամորում զարգացած են եղել անասնապահությունը և արհեստները: Մեծամորը նաև հայտնի է նրանով, որ այնտեղ է գտնվում ամենահին և ամենալավ պահպանված պղնձաձուլարանը: Այդ պղնձաձուլարանը շատ լավ է պահպանվել, քանի որ մնացել են վառարանները և անոթները:

Երվանդաշատ

Երվանդաշատ. Հայաստանի երրորդ մայրաքաղաքը հիմնադրել է Երվանդ Դ-ն  մ.թ.ա 3-րդ դարի վերջին: Երվանդաշատը եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Երվանդ Դ թագավորը իր թագավորությունը տեղափոխել է բլրի վրա ոչ թե բնակլիմայական, այլ քաղաքական պայմաների համար: Երվանդաշատ այնքան մեծ քաղաք է եղել, որ այնտեղ են ապրել նաև Տիգրան Մեծի օրոք գրավված երկրներից գաղթեցված մարդիկ: Երվանդ Դ թագավորը բացի Երվանդաշատը ստեծելիս կառուցել է նաև երկաթյա պարիսպներ, իսկ քաղաքին՝ Երվանդաշատին,  ջուր մատակարարելու համար պարսպի տակ փորել են, որպեսզի ջուրը պարսպի տակով անցի քաղաք: Քաղաքի համար ճակատագրական էր 360-ական թ., որովհետև պարսից զորքերը հողին հավասարեցրին Երվանդաշատը: Իսկ մ. թ. ա. 189 թվականին, երբ Արտաշես Ա-ն դարձավ Հայաստանի թագավոր, մայրաքաղաք  հռչակեց Արտաշատը:

Վան. հայոց առաջին մայրաքաղաք

Վանը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը: Վան քաղաքը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Առաջինը 835-825 թ մ.թ.ա: Վանն ունեցել է տարբեր անվանումներ Բիայնա, Երվանդավան, Շամիրամակերտ, Վանտոսպ և այլն: Վան քաղաքի մեջտեղում եղել է միջնաբերդը, որ պահպանել է քաղաքը և չի թողել, որ հակառակորդը գրավի: Վանը եղել է բնությամբ հարուստ քաղաք: Վանում զբաղվել են տարբեր հետաքրքիր գործերով, օրինակ՝ ձկնորսությամբ, որսորդությամբ: Նրանք նաև զբաղվել են արհեստներով՝ գորգագործությամբ, ոսկերչությամբ: Քաղաքում կան այգիներ, այն մասը, որտեղ հավաքված են եղել այգիներ, կոչել է Այգեստան և ասում են, որ Շամիրամ թագուհին կառուցել է իր ամառանոցը այդտեղ: Վանում է գտնվում նաև Վանա լիճը: Լճում կան տարբեր ձկներ, դրանցից ամենահայտնին Վանա տառեխն է, կա նաև Վանա կատու, որի ականջների և պոչի ծայրը մուգ է, իսկ մարմինը սպիտակ ասում են, որ կատուն մուգ է եղել  և երբ մտել է Վանա լիճը, պոչի և ականջի ծայրերը մնացել են դրսում, ջրից դուրս գալուց հետո  նա դարձել է սպիտակ, իսկ ջրից դուրս մնացած մասը մնացել մուգ գույնի, քանի որ Վանա լճի մեջ կա շատ սոդա: Վանա լճի կզիներից մեկի ՝Աղթամար կզու վրա է գտնվում Ախթամար եկեղեցին դա Արևմտյան Հայաստանի ամենագեղեցիկ եկեղեցիներից  մեկն է և դա միակ եկեղեցին է, որ գտնվում է Վանում և թուրքերը չեն դարձրել մզկիթ:

Զրույց ոսկերչության մասին

 

Ոսկերչությունը եղել է Հայաստանում դեռ մ. թ. ա. 2-րդ հազարամյակում: Հայերը շատ վաղուց են հետաքրքրվել այդ մասնագիտությամբ: Հնագիտական պեղումներից հետո հայտնաբերվել են գորտի ոսկյա փոքր արձանիկ,  ոսկյա կիսալուսնաձև ակաջօղներ, օձագլուխ ապարանջան, վզնոցներ և այլ հետաքրքիր զարդեր: Մեր օրերում էլ է ոսկերչությունը աշխարհում շատ  տարածված: Կան շատ հայտնի հայ ոսկերիչներ:

Իմ հայրիկը նույնպես ոսկերիչ է և մեզ կպատմի իր մասնագիտության մասին:

 

 

Մարկ-Բարև հայրիկ

Հայրիկ-Բարև Մարկ

Մարկ-Հայրիկ, այսօր կպատմես ոսկերչության մասի՞ն:

Հայրիկ-Այո, կփորձեմ պատասխանել հարցերիդ:

Մարկ- Դու երբվանի՞ց ես սկսել զբաղվել ոսկերչությամբ:

Հայրիկ-Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց քսաներկու տարեկանում որոշեցի զբաղվել ոսկերչությամբ:

Մարկ-Ի՞սկ ով է քեզ սովորեցրել մատանի, վզնոց և այլ գեղեցիկ զարդեր պատրաստել:

Հայրիկ-Հայրիկիս քեռին ոսկերիչ էր և երբ մենք գնում էինք նրանց տուն, ես հետաքրքրությամբ նայում էի, թե նա ինչպես էր աշխատում մետաղի հետ, ձևափոխում այն:

Մարկ-Իսկ ի՞նչու դու սկսեցիր զբաղվել ոսկերչությամբ:

Հայրիկ-Ինձ դուր էր գալիս, երբ ես տեսնում էի, թե  ինչպես էր սովորական մետաղը  դառնում գեղեցիկ զարդ:

Մարկ-Ոսկերչությունը ի՞նչով է տարբերվում ուրիշ մասնագիտություներից:

Հայրիկ-Ոսկին կարող է փոխանցվել սերնդե սերունդ որպես ժառանգություն: Ոսկին միշտ պահպանում է իր գեղեցկությունը,  շորի և կոշիկի նման չի, չի մաշվում:

Մարկ-Իսկ ինչքա՞ն ժամանակ է պետք մի զարդ պատրաստելու համար:

Հայրիկ-Կախված է զարդի  բարդությունից, քանի տեսակի մետաղ է անհրաժեշտ տվյալ զարդը պատրաստելու համար:

Մարկ-Հայրիկ, ի՞սկ ով է Հայաստանի  ամենահայտնի ժամանակակից ոսկերիչը:

Հայրիկ-Հայաստանի ժամանակակից լավ ոսկերիչներ շատ կան, ոմանք հայտնի են, ոմանք ոչ, այսօր հավանաբար ամենահայտնի ոսկերիչներից է Նուռը (Արմեն Դավթյան),  նա դիզայներ ոսկերիչ, արծաթագործ է:

belt-Copy_001.jpgi3O-L1X4No8.jpg

Իմ և ծնողներիս Ամանորի համեմատում

Մարկ-Բարև ձեզ, ես Սիմոնյան Մարկն եմ հիմա իմ հայրիկին ես հարցեր կտամ Ամանորից նա կպատասխանի: Բարև հայրիկ:

Հայրիկ-Բարև

Մարկ-Հայրիկ ձեր ընտանիքում ի՞նչ ավանդույթներ կային Ամանորի վերաբերյալ:

Հայրիկ-Մեր ընտանիքում առանձնահատուկ ավանդույթ չկար, մենք զարդարում էինք տոնածառը, պատրաստում էինք Նոր տարվա սեղանը, իսկ առավոտյան վազում էինք տեսնելու,  թե տոնածառի տակ ինչ նվերներ է  դրել Ձմեռ պապը:

Մարկ-Մենք վերջին տարիներին տանը չենք նշում Նոր տարին դա դարձել է մեր տան ավանդույթը: Իսկ դուք ի՞նչ առանձնահատուկ ուտեստներ եք կերել, որ մենք չենք ուտում:

Հայրիկ-Հիմնականում բոլոր ուտեստները նույն էին, ինչ որ հիմա:  Մենք ուտում էինք աղանձ, նաև պասուց տոլմա: Հիմա ավանդական ուտեստ է դարձել խոզի բուդը, որը գրեթե բոլորի տոնական սեղաններին դրված է:

Մարկ-Լավ, ի՞սկ ինչ նվերներ ես դու ուզել Ձմեռ պապիկից:

Հայրիկ-Ես ուզում էի Ձմեռ պապիկից գնդակ, մեքենա, իսկ դու ուզում ես հետաքրքիր խաղեր, որոնք մեր ժամանակ չկային:

Մարկ- ձեր ընտանիքում կա՞ր ավանդույթ, թե որտեղ պետք է նշել Նոր տարին:

Հայրիկ-Մենք առաջ միշտ նշում էինք տանը, որը չենք անում վերջին տարիներին, մի նոր ավանդույթ է ձևավորվել՝ Ամանորին ճամփորդել Հայաստանում կամ Հայաստանից դուրս:

Մարկ-Ի՞նչ մուլտֆիլմներ, ֆիլմեր և երգեր էիք նայում դուք:

Հայրիկ-Այդ օրերին հեռուստատեսությամբ հիմնականում հնչում էին <<Նոր տարվա հանդես>>, <<Դինգ դոնգ>> երգերը, ամեն տարի դիտում էինք << Բաղնիքդ անուշ>> ֆիլմը:

Մարկ-Մենք այդ երգերը նույնպես լսում ենք, իսկ ով չի լսել կարողեք լսել այստեղ: https://www.youtube.com/watch?v=VziaSj1ohnc

https://www.youtube.com/watch?v=N8_WR4GiU5U

 

Ծնողներիս  ժամանակ նշվող Ամանորի դրական կողմն այն էր, որ նախկինում մարդիկ Ամանորին շատ հյուրեր էին ընդունում, իրենք էին հյուր  գնում իրենց այն բարեկամների տուն, որոնց  տարվա ընթացքում հաճախ չէին հանդիպում,  իսկ հիմա երբ մենք  գնում ենք ինչ-որ տեղ դիմավորելու Նոր տարին,  ծանոթանում ենք  նոր մարդկանց հետ:

Եթե ես հնարավորություն ունենայի փոխել Ամանորը

Եթե ես հնարավորություն ունենայի Ամանորը փոխելու, ես ամեն ինչ կփոխեի: Կփոխեի ամիսը, ժամը, օրը, ավանդույթները: Կփոխեի օրը՝ Հունիսի իննին, ժամը վեցին, որովհետև Հունիսին տաք է, հաճելի է, իննը, ուղղակի ես այդ թիվը սիրում եմ, իսկ ժամը վեցը նրա համար, որովհետև տասներկուսին փոքր երեխաները ուզում են քնել և հետևաբար չեն կարողանա նշել Նոր տարին: Ավանդույթ կդարձնեի այն, որ մարդիկ երկու օրվա ուրախության համար  ոչ թե եղևնի կտրեին, այլ հակառակը,  բոլորը հավաքվեին և ծառատունկ կազմակերպեին: Նաև կփոխեի ավանդույթը ձմեռ պապիկի գալու մասին, նա մի հորինված կերպար է, ես կուզեի, որ Նոր տարուն բոլորը նվերներ գնեին և դուրս գային փողոց և առաջին պատահածին այդ նվերը տային: