Հատվածներ Աստուածաշնչից․ փոխադրություն

Ընթերցում-փոխադրություն

Լուարուք զի ասացաւ.  ակն ընդ ական, և ատամն ընդ ատաման: Այլ ես ասեմ ձեզ՝
մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո՝ դարձո նմա  և միւսն: Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո,  թո՛ղ նմա եւ զբաճկոն քո: Եվ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա և երկուս: Որում խնդրէ ի քէն՝ տո՛ւր, եւ որ կամի փոխ առնել ի քէն՝ մի՛ դարձուցանէր զերեսս:

Լսեք, քանի որ ասաց, աչքի դիմաց աչք և ատամի դիմաց ատամ: Ես ասում եմ ձեզ չարին մի հակառակվիր, եթե որևէ մեկը հարվածի քո աջ այտին, ձախը դեմ տուր, եթե ինչ-որ մեկը կամենա քեզ դատի և վերցնի քո զսպաշապիկը թող նրան շապիկդ: Երբ որ առանց պատճառի ճանապարհով տանի, գնա նրա հետ: Ով, որ քեզանից մի բան կխնդրի, տուր նրան, և, որ քեզանից մի բան վերցնեն մի արհամարհիր։

Բառարան

Ակն ընդ ական- աչքի դիմաց (փոխարեն) աչք
մի կալ- մի կանգնիր
ոք- մեկը
ածիցէ ապտակ- ապտակ տա, ապտակ կտա, ապտակ պիտի տա
նմա-նրան
կամիցի-կամենա, կկամենա, պիտի կամենա
տարապարհակ- անկարևոր, առանց պատճառի
վարիցէ- վարի, կվարի, պիտի վարի (վարել-տանել)
երթ- գնա
ընդ նմա- նրա հետ
խնդրէ- խնդրում է
ի քէն- քեզանից
որում- նրան, ով
կամի- կամենում է
փոխ առնել- պարտք անել

Հարցեր և առաջադրանքներ
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու՝

դարձո-դարձրու

մղոն մի-մի մղոն

յաջ ծնոտ քո- քո աջ ծնոտը

ատամն ընդ ատաման- ատամ ատամի առաջ

մի՛ դարձուցաներ զերեսս- մի դաարձրու երեսդ