Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Բարև ձեզ։ Ես կպատմեմ իմ հերթական հետաքրքիր ճամփորդության մասին։ Ուղղակի այս անգամ մեկ օրով գնացինք, չմնացինք, որովհետև գնացել էինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Սկզբում մտանք ներս, մեզ ընկեր Նաիրին դիմավորեց և հրավիրեց հատակին նստելու, ծանոթացանք երգի միջոցով, հետո կենդանիների ձայներ էինք հանում, իսկ մեր ընկերները պետք է գուշակեին այդ ձայնը ինչ կենդանու ձայն է։ Հետո ծանոթացանք տարբեր երաժշտական գործիքների հետ քանոն, քամանչա, պարսկական կալիմբա և ադպիսի հետաքրքիր գործիքներ։ Դա երկար չտևեց և մենք մոտեցանք մի խումբ զանգերի, մեկը մեծ, մեկը փոքր, մեկը բարձր ձայնով, մեկը ցածր։ Հերթով մոտեցանք զանգերին և զնգացրեցինք։ Մեզ ընկեր Նաիրին կրկին հրավիրեց նստել հատակին, բայց արդեն ավելի հետաքրքիր նպատակով։ Տվեցին տարբեր երաժշտական գործիքներ, նվագեցինք, ուրախացանք, բայց ցավոք շատ երկար չտևեց ուրախությունը։Մենք շտապում էինք, որովհետև պետք է մասնակցեինք Ազգային խաղերին։

 

Զատիկն իմ ընտանիքում

Բարև ձեզ: Ձեզ հետ կրկին ես եմ՝ Մարկը: Այս անգամ ես կպատմեմ, թե ինչպես նշեցինք Զատիկը մեր ընտանիքում: Զատիկը մեր ընտանիքում շատ լավ սկսվեց։ Ես առավոտից անհամբեր սպասում էի, թե երբ էինք ներկելու ձվերը։ Մինչ այդ մենք հեռուստացույցով նայում էինք Սուրբ Երուսաղեմում լուսահանության արարողությունը։ Այդ արարաողության ընթացքում հայ և հույն քահանաները մտնում են Հիսուս Քրիստոսի գերեզման, հանում այնտեղից լույս և բաժանում մարդկանց, մարդիկ իրենց մոմերով վերցնում են այդ լույսը և տանում տուն։ Լուսահանության արարողությունը դիտելուց հետո մենք ներկեցինք ձվերը և գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք, մասնակցեցինք պատարագին, ստացանք հաղորդություն իսկ վերջում եկեղեցուց լույս բերեցինք տուն։ Ճանապարհին հիանում էի, երբ տեսնում էի ամբողջ քաղաքում լուսավոր է։ Բոլորը լույս էին տանում իրենց տուն։

«Միասին հնարավոր է հասնել ամեն ինչի»

Շատ տարիներ առաջ լինում են երեք իմաստուն, նրանք մոտ ընկերներ են լինում և աշխատում են թագավորի մոտ։ Թագավորը մտածում է, որ երեք իմաստուններն էլ հզոր են, բայց, թե ով է նրանցից ամենահզորը, չի հասկանում և որոշում է մի առաջադրանք տա նրանց, որի մասին նրանք պետք է չիմանան։ Թագավորը հրամայում է ծառաներին, որ գնան և մի անծանոթ մարդու բերեն։ Գնում են բերում են մի մարդու, թագավորը այդ մարդուն հարցեր է տալիս․

-Անունդ ի՞նչ է։

-Վարդան։

-Դու ի՞նչ ես աշխատում։

-Ես դերասան եմ։

-Շատ լավ, դու մեզ կարող ես օգնել։

Թագավորը պատմում է իր մտածածի մասին և Վարդանը ասում է․

-Լավ ես ձեզ կօգնեմ, բայց ինձ պետք է վճարեք։

-Իհարկե։

-Դե ասեք ինչ դեր պիտի խաղամ։

Թագավորը երկար մտածելուց հետո ասում է․

-Դու պետք է խաղաս գողի դեր։

-Ավելի լավ, ինձ սովորոաբար այդ դերն են տալիս, որովհետև դա միակ դերն է, որ ես կարողանում եմ լավ խաղալ։

-Դու պետք է քաղաքով տարածես մարդկանց մեջ, որ դու գող ես և բոլորը քեզնից պիտի վախենան։

-Բայց ես մենակ չեմ կարող տարածել այդ լուրը։

-Դրա համար իմ ծառաները քեզ կօգնեն։

Քիչ անց ամբողջ քաղաքը իմանում է այդ գողի մասին։ Թագավորը կանչում է իր երեք իմաստուններին և  ասում․

-Քաղաքում հայտնվել է մի գող, գնացեք, նրան բռնեք, բերեք ինձ մոտ, ով բերեց նրան չեմ սպանի իսկ մյուսներին կսպանեմ։

Երեքը առանձնանում են տարբեր բաներ մտածում, բայց բոլորի մոտ, ինչ-որ բան է պակասում։ Առաջինը մտածում է․

– Ես ուժեղ եմ, սակայն ես կգնամ նրան հանգստացնեմ, իսկ կողքից երկու հոգի գան բռնեն, տանենք  թագավորի մոտ։

Բայց հասկանում է, որ այդպիսի մարդ չկա ով չի վախենա գողին բռնելուց, բայց կա նաև ուրիշ խնդիր, ինքը ագրեսիվ է և չի կարողանա գողի հետ հանգիստ խոսալ։

Երկրորդ իմաստունը մտածում է․

-Ես կարող եմ մարդու հետ հանգիստ խոսել, սակայն ես կթաքնվեմ, հարմար պահի նրան կբռնեմ և կտանեմ թագավորի մոտ, սակայն ինձ պետք է երկու հոգի, որոնցից մեկը կհանգստացնի գողին, իսկ մյուսը ինձ կօգնի բռնենք և գողին տանենք թագավորի մոտ, բայց քաղաքում ոչ բոլորը կխիզախեն գողի հետ այդպես վարվել։

Իսկ երորդը նույն բանն է մտածում ինչ առաջինը։

Երկրորդը չի ուզում, որ նրա ընկերներին թագավորը սպանի և լավ ճանաչելով իր ընկերներին կանչում է և պատմում է իր մտածածը։ Քանի որ երկու ընկերները ուժեղ են և կարող են գողին պահել, իսկ նա կարողանում է հանգստացնել մարդուն և հանգիստ խոսել նրա հետ։ Երկու իմաստունները համաձայնում են երրորդի հետ և կատարում նրա ասածը հենց այդ պահից սկսած։ Քանի որ նրանք խորամանկ էին, կանչեցին գողին անտառ, գողը շատ ջղայնացած էր, սակայն իմաստունը կարողացավ նրան հանգստացնել։ Այդ պահին երկու ուժեղները գողի վրա թռան, գցեցին ցած, նրանք մտածել էին այն բանի մասին, որ երկար չէին կարողանա պահել գողին, դրա համար ամեն ինչ կազմակերպել էին թագավորի տան կողքին։ Տարան թագավորի մոտ և թագավորը ասաց․

-Իրականում սա ներկայացում էր, ես ուզում էի հասկանալ , թե ով է ձեզանից ամենահզորը և չէի մտածել այն բանի մասին, որ դուք կարող եք դա անել միասին։

Հեղինակ-Սիմոնյան Մարկ

Աղայանական օրերի ամփոփում

Այս տասն օրվա ընթացքում մենք շատ հեքիաթներ ենք կարդացել «Մանուկ-Խանը», «Հնարագետ ջուլհակը», «Վաճառականի խիղճը,» և «Երջանիկ խրճիթը», որոնցից սովորել ենք տարբեր բաներ: Աղայանից ես սովորել եմ, որ միշտ պետք է լավ վերաբերվել ծնողներին և երեխաներին։ Ինձ համար Ղ․ Աղայանը շատ լավ գրող է։ Այս ընթացքում մենք նաև հորինել ենք մեր սեփական հեքիաթները Աղայանի հեքիաթների հիման վրա: Ես ունեմ իմ անձնական ցուցակը սիրած գրողների և այնտեղ ոչ բոլորն են մտնում, ու քանի որ ինձ շատ դուր եկավ Ղ․ Աղայանը, դրա համար ես մեծ հաճույքով նրա անունը կգրեմ իմ ցուցակում։

Ճամփորդություն դեպի Գետամեջ գյուղ

Untitled.png

Հրազդան գետ

Հրազդան գետը  Հայաստանի Հանրապետությունում է, Արաքս գետի ձախ վտակն է։ Հրազդանը միակ գետն է, որ սկիզբ է առնում Սևանա լճից և հոսում Գեղարքունիքով, Կոտայքով, Երևանով, Արարատով, Արմավիրով և թափվում Արաքսը։ Հրազդան գետը համարվում է ՀՀ տարածքով հոսող ամենաերկար գետը: Երկարությունը 141կմ։ Հրազդանի վտակներն են Մարմարիկը, Դալար գետը, Ակունքը, Արագետը, Սարալանջ։

Գետամեջ գյուղ

Գետամեջ գյուղը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Հրազդանի կիրճի ձախ ափին։ Գտնվում է Երևանից 15 կմ, իսկ Հրազդան քաղաքից 35 կմ հեռավորության վրա։ Գետամեջ գյուղը վերանվանվել է 1948 թ.-ի հունիսի 21-ին, մինչ այդ գյուղի անունը եղել է Քեթրան, որը նշանակում է կենտրոն, իսկ քաղաքը գտնվում է սարերի կենտրոնում։

ՀԷԿ (Հիդրոէլեկտրակայան)

ՀԷԿ-երը լինում են գետերի վրա, դրանք անրաժեշտ են հոսանք ստանալու համար։ Ես զարմացա, երբ իմացա, որ ջրից հնարավոր է հոսանք ստանալ։ Հրազդանի վրա է գտնվում Սևան-Հրազդան-Կասկադ ՀԷԿ-ը։

Թե ինչպես տեղափոխվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ես այս դպրոց տեղափոխվել եմ հեռավոր 2014 թ․, երբ երկրորդ դասարան էի։ Այս դպրոցի մասին ինձ պատմել էր մայրիկս, ով ժամանակին սովորել էր այդ դպրոցում։ Մի օր, երբ գնացինք այդ դպրոց ինձ դեռ դուր չէր եկել, որովհետև ես իմ նախին դպրոցը շատ էի սիրում։ Իմ մայրիկին ավելի շատ դուր էր գալիս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, քան իմ նախկին դպրոցը, և ես ստիպված տեղափոխվեցի, բայց դժգոհությունս երկար չտևեց, ընդամենը երկու օր և ես հարմարվեցի այդ դպրոցին, ավելին ասեմ՝ սկսեցի սիրել։ Հա, մոռացա ասեմ, որ ես սովորել եմ Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցում։

Հիմա կփորձեմ կարճ ներկայացնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, դասատունները շատ բարի են, երեխաները դպրոցում կարող են կատարել տնային արաջադրանքները, դասերը լինում են խաղերի տեսքով, ճամփորդության տեսքով ճանաչում ենք Հայաստանն ու հայերին։ Այսքանը հերի՞ք է, որ ձեր երեխաներին բերեք մեր դպրոց, թե մի քիչ էլ պատմեմ։ Հուսով եմ հերիք է։ Շնորհակալություն ընթերցանության համար։ Հուսով եմ այս շարադրությունը կարդալուց հետո մեր դպրոցի երեխաները կավելանան տասն անգամ։

Ճամփորդություն դեպի Դիլիջան․ օր երրորդ

17498780_796722723835352_2435183601948227666_n

Բարև ձեզ։ Կրկին ձեզ հետ ես եմ՝ Սիմոնյան Մարկս, ինչպես խոստացել էի այս գրառման մեջ ես կպատմեմ Թումոյի մասին, պատմելու եմ նաև երրորդ օրվա տպավորությունների մասին։ Թումո այցելեցինք ծանոթացանք ընկեր Արմենի հետ, նա մեզ մանրամասն պատմեց, թե ինչ են անում Թումոյում, մենք իմացանք, որ Թումո կարող են այցելել 12-16 տարեկան երեխաները, այնտեղ կարելի է ընտրել տարբեր խմբակներ, օրինակ՝ խաղերի ստեղծում, կայքերի ստեղծում, ռոբոտաշինություն և այլն։ Նաև իմացանք, որ Թումո այցելում են զինվորները և ստեղծում այնպիսի սարքեր, որոնցով կարող են տեսնել, թե երբ է հակառակորդը գրոհում կամ կրակում։

17554403_796884973819127_381134001819045362_n

Ընկեր Արմենը պատմեց, որ Ամերիկայից մի մարդ եկել է Թումո, սովորեցրել է երեխաներին փայտից աթոռներ պատրաստել, և զարմանալի բան, Ամերիկայում մարդիկ դա պատրաստում են չորս ամսում, իսկ Հայաստանում պատրաստել են ընդամենը մեկ ու կես ամսում։

17458186_796884970485794_2762622951610648998_n

Իսկ հիմա մեր երրորդ օրվա մասին։ Սկսեցինք։ Այս օրը մեզ համար շատ վատն էր, որովհետև արթնացանք առավոտյան հինգին, անձրև էր գալիս և չկարողացանք կատարել մարզանք և այդպես կիսաքնած նախաճաշեցինք և գնացինք դեպի Դիլիջանի միջազգային դպրոց։ Միջազգային դպրոցը շատ մեծ էր, սակայն այնտեղ կար ընդամենը 210 սովորող, որոնցից ընդամենը 20-նն էին հայ։ Ինձ այդ դպրոցում դուր եկավ ֆուտբոլի դաշտը, բայց ցավոք սրտի չկարողացանք խաղալ։ Տեսանք դասարանները, գրադարանը և լողավազանը։

17457766_797389877101970_2767069809726873471_n

17629766_797389720435319_3976399762758276564_n

Շատ հետաքրքիր էր, ես կուզեի այնտեղ սովորել, բայց պետք է լավ սովորեմ անգլերեն և էլի լեզունները, բայց ամենակարևորը անգլերենն է, որովհետև այնտեղ միայն անգլերեն են խոսում և անգլերենով սովորում բոլոր առարկաները։ Դպրոցում շատ չմնացինք, քանի որ շտպում էինք Սևանավանք։

17426238_797437957097162_6059574845044793083_n

Հասանք Սևանավանք, մոմ վառեցինք, աղոթեցինք, ճաշեցինք և վերևից էլի նայեցինք սառցե Սևանին։ Հետո վերադարձանք Երևան։

Այսպես ավարտվեց իմ հերթական ճամփորդությունը։

Ճամփորդություն դեպի Դիլիջան․ օր երկրորդ

Բարև ձեզ։ Ես կշարունակեմ պատմել իմ օրվա տպավորությունների մասին, հուսով եմ կկարդաք հետաքրքրությամբ և հաճույքով։ Այս օրը մենք հրաշալի տրամադրությամբ սկսեցինք, արթնացանք, լվացվեցինք, հագնվեցինք և շտապեցինք դուրս՝ մարզանքի, մարզվեցինք լիարժեք արթնացանք և նախաճաշեցինք։

20170331_090636

Այդ օրը մեզ սպասվում էր հետաքրքիր օր, որովհետև մենք պետք է հանդիպեինք Վախթանգ Անանյանի ազգականուհու հետ, խաղայինք ֆուտբոլ Դիլիջանի թիմի հետ և այցելեինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նախաճաշեցինք, տարբեր տեսակի խաղեր խաղացինք և ուղևորվեցինք դեպի գրադարան, հանդիպեցինք Անանյանի ազգականուհուն։

20170331_110021

Մինչ մեր ընկերեները հարցազրույց կվերցնեին  Անանյանի ազգականուհուց, մենք դիտեցինք <<Անբան Հուռին>> մուլտֆիլմը։ Մուլտֆիլմի ավարտից հետո շրջեցինք գրադարանով և ուղևորվեցինք մոտակա այգի՝ խաղալու։

20170331_111244

Այգում աղջիկները, ովքեր զրուցել էին Անանյանի ազգականուհու հետ, մեզ մի փոքր պատմեցին նրա մասին։ Խաղալուց հետո վերադարձանք հյուրատուն ճաշեցինք և պատրաստվեցինք խաղին։ Ուղևորվեցինք դաշտ, թիմերը ծանոթացան և սկսեց խաղը, շատ թեժ պայքար էր, սակայն հակառակորդը ուժեղ գտնվեց մեր հանդեպ և ջախջախեց  մեզ 4:0 հաշվով։

20170331_121623

20170331_122628

Մենք իհարկե չտխրեցինք, որովհետև նրանք մեր ընկերներն էին և սա ընկերական հանդիպում էր։ Խաղից հետո վերադարձանք հյուրատուն, մեզ կարգի բերեցինք և այցելեցինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

20170331_152230

Թումոյի մասին կպատմեմ հաջորդ գրառման մեջ, շատ երկար չեմ գրում, որ չձանձրանաք։ Շնորհակալություն

Ճամփորդություն դեպի Դիլիջան․ օր առաջին

Իմ հերթական, հետաքրքիր և զվարճալի ճամփորդություններից մեկը Դիլիջանում էր։ Այնքան տպավորություններ ունեմ, բայց չգիտեմ որից սկսել։ Լավ, որոշեցի, կսկսեմ սկզբից, որ ամեն ինչ պատմեմ և չխառնեմ, ու մեկ էլ եթե դեմ չեք կպատմեմ օրերով։

20170330_092509

Սկսեցինք։ Մենք չնայած ուշացումով, բայց հասանք ավտոբուսին։ Մեր առաջին կանգառը Սևանն էր, պատկերացրեցիք չէ՞ ինչքան պետք է գնանք Երևանից, որ հասնենք Սևան։ Ավտոբուսում շատ ձանձրալի էր, այդ պատճառով սկսեցինք կատակներ անել, խաղալ և այդպես ժամանակը արագ անցավ։

20170330_100539Երբ հասանք Սևան, մենք ականատես եղանք մի բանի, որը ոչ բոլորը կարող են տեսնել՝ սառցե Սևանը։ Մենք հեռադիտակներով անդադար նայում էինք, թե ինչ հեռավորության վրա է գտնվում Սևանի մյուս ափը, ու քանի որ մեր հեռադիտակները երկուսն էին, իսկ մենք քսանյոթ հոգի էինք, մենք որոշեցինք մինչև մեր հերթը գա նախաճաշենք։ Բոլորը նախաճաշեցին, նայեցին և հեռադիտակներով հերթով գնացինք սառցե Սևանի վրա նկարվելու։

20170330_105710

20170330_110123

Նկարվելը երկար չտևեց և մենք ուղևորվեցինք դեպի Դիլիջանի հյուրանոց, ճիշտ է այդ ճանապարհը ավելի կարճ էր, քան Երևանից Գեղարքունիք, բայց ամեն դեպքում ձանձրալի էր, և այս անգամ էլ նույն բաները արեցինք՝ կատակներ և խաղեր խաղացինք։ Մենք չհասցրեցինք ծանոթանալ հյուրանոցի հետ, քանի որ շտապում էինք տեսնել Գոշավանքը և Հաղարծինը։ Այնտեղ շատ գեղեցիկ էր, սակայն ինձ ավելի շատ դուր եկավ Հաղարծինը, որովհետև այն ավելի մեծ էր և ավելի գեղեցիկ։ Սկզբում այցելեցինք Գոշավանք, բանաստեղծություններ կարդացինք։ Այնտեղ կար մի բլուր և բոլորս այդ բլուրից գլորվելով իջնում էինք ներքև։ Գոշավանքում մոմ վառեցինք, քահանայի հետ աղոթեցինք, տեսանք խաչքար։ Գոշավանքից նաև երևում էր այն տեղը, որտեղ Մխիթար Գոշը անցկացրել էր իր կյանքի վերջին տարիները։

20170330_142410

20170330_142746Իսկ Հաղարծինում մենք տեսանք մի հետաքրքիր տեղ, որտեղ նստեցինք, մեր ընկերները պատմեցին Հաղարծին վանքի մասին և իմացանք, որ Հաղարծինում կար երեք վանք Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր և Սուրբ Ստեփանոս։ Մենք մոտեցանք և տեսանք գեղեցիկ նկարներ, բայց չիմացանք, թե ով է նկարել։ Իսկ վերջում տեսանք մի ծառ, որը մոտավորապես 60-70 տարեկան էր, վրան կային անցքեր, մեզնից մի մասը անցնում էր անցքով, իսկ մյուս մասը փորձում էր բարձրանալ։20170330_161151

20170330_161143

Վանքերը տեսնելուց հետո վերադարձանք հյուրանոց, ճաշեցինք, խաղեր խաղացինք, իսկ երեկոյան գնացինք Թուֆենկյան փողոց, ի դեպ, դա Դիլիջանի ամենահին փողոցն էր, այնտեղ տեսանք բազում հետաքրքիր բաներ, Թուֆենկյան փողոցում կար նաև արհեստական լիճ։ Ամեն տարի ձմռան ցրտին այդ լճի ջուրը  դատարկում են, իսկ գարնան կամ ամռան տաք օրերին նորից հետ են լցնում։ Լճի կողքին խաղացինք, իսկ վերջում տեսանք <<Միմինո>> ֆիլիմի հերոսների արձանները։

20170330_19053920170330_190428

Վերադարձանք հյուրանոց ընթրեցինք, խաղեր խաղացինք, իսկ վերջում՝ քնելու։20170330_10552520170330_11015220170330_11121620170330_14231920170330_14563020170330_15165620170330_15170420170330_16121120170330_16290720170330_16294420170330_16401720170330_17244020170330_17260820170330_18581820170330_18583720170330_193302