Այղր լիճ, Սուրբ Ղազար եկեղեցի և Մեծամոր

ayxr

Այղր լիճ

Այղր կամ Ակնա լիճ գտնվում է Արմավիրի մարզում: Հայաստանի ամենացածրադիր լիճն է: Խորությունը 10մ է,  զբաղեցնում է 50 հա տարածք: Այղր լճից սկիզբ են առնում Մեծամոր և Սևաջուր գետերը: Այղր լիճը գտնվում է Երևանից 30կմ հեռավորության վրա:  Իդեպ մենք ճամփորդելու ենք Այղր լիճ հետո Մեծամոր իսկ վերջում այցելենք Սուրբ Ղազար եկեղեցի դրա համար այս տեղեկությունները ոչ միայն ձեր համար էին հետաքրքր և ուսուցողական այլ նաև իմ: Ապա նայեք ինչ գեղեցիկ է.

 

 

 

Սուրբ Ղազար եկեղեցի

Սուրբ Ղազար եկեղեցին գտնվում է Արմավիրի մազրի Մեծամոր քաղաքում: Եկեղեցին կառուցվել է 2002թ. ամերիկաբնակ տեր և տիկին Զավեն և Ազատուհի Դադեկյանների բարերարությամբ:

surb ghazar

 

Մեծամոր քաղաք

Մեծամորը հնագույն բնակատեղի է գտնվում է Արարատյան դաշտում՝ Մեծամոր գետի ակունքին: Գտնվում է Երևանից 30 կմ արևմուտք: Մեծամորի անվանման ծագում հայտնի չէ: Քաղաքը կոչել են գետի անունով: Հնագիտական պեղումներով կարելի է հասկանալ, որ մ. թ. ա. 4-րդ հազարամյակում բնակեցված է եղել քաղաքը, որովհետև պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզե դարաշրջանի իրեր: Ըստ պեղումների պարզ է դառնում, որ Մեծամորում զարգացած են եղել անասնապահությունը և արհեստները: Մեծամորը նաև հայտնի է նրանով, որ այնտեղ է գտնվում ամենահին և ամենալավ պահպանված պղնձաձուլարանը: Այդ պղնձաձուլարանը շատ լավ է պահպանվել, քանի որ մնացել են վառարանները և անոթները:

mecamor

 

 

Leave a comment