Упражнение 1. Прочитайте предложения, вставляя данные в скобках
глаголы движения в нужной форме.
1. Сейчас мы идем (идти) на экскурсию. 2. Студенты идут (идти) в аудиторию.
3. Я еду (ехать) в библиотеку. 4. Марта едет (ехать) на вокзал. 5. Студенты бeгут
(бежать) на стадион. 6. Антон лезет (лезть) на дерево. 7. Мы летим (лететь) в
Москву. 8 Вы идете (идти) в библиотеку? 9. Сейчас Антон и Марта летят (лететь) в
самолете.
Упражнение 2. Дополните предложения глаголами движения идти
или ехать.
1. Завтра мы едем в Москву. 2. Наш поезд едет в Петербург. 3. Вы идете пешком?
4. Мы опаздываем на концерт, поэтому лучше поехать на такси. 5. Ольга ехала в автобусе
и все время смотрела в окно. 6. – Куда ты идешь ? – Я иду в бассейн.

Երևանը վերջին հարյուր տարվա ընթացքում. Հարցազրույց մայրիկիս հետ

«Երևանը վերջին հարյուր տարվա ընթացքում» նախգծի վերաբերյալ զրուցել եմ մայրիկիս հետ, որպեսզի ավելի լավ պատկերացնեմ հին Երևանը։

-Մայրիկ, սկսեմ ամենահեշտ և պարզ հարցից, ի՞նչով է տարբերվում ներկայիս Երևանը քո մանկության Երևանից։

– Իմ մանկության Երևանում այսքան մեքենա չկար, փոխարենը կային տրամվայներ, որոնցով ես շատ էի սիրում երթևեկել։ Երբ մայրիկս ասում էր, որ պետք է գնանք տատիկիս հյուր, ես ու քեռիներդ խնդրում էինք, որ անպայման տրամվայով գնայինք։ Իմ Երևանում շատ էին կանաչապատ տարածքները, քիչ էին սրճարանները։

-Իսկ ի՞նչ հետաքրքիր տեղեր կային, որոնք շատ էիր սիրում, բայց հիմա քանդել են կամ ուղղակի չեն աշխատում ինչ-որ պատճառով և կուզեի՞ր արդյոք, որ դրանք վերակառուցվեին։

-Կար Պոնչիկանոցը, որը հիմա էլ կա, բայց ես այնտեղ սիրում էի լինել մորաքրոջս հետ, որն այլևս չկա․․․  Մորաքույրս սիրով էր ինձ զբոսանքի տանում, ու վերջում անպայման բացօթյա սրճարանում պաղպաղակ էր հյուրասիրում կամ կվաս, որոնք վաճառում էին սպիտակ խալաթով տիկինները։ Կվասը լցնում էին հատուկ տակառներից հաստ, ապակյա բաժակների մեջ։ Մինչև հիմա հիշում եմ կվասի քաղցրահամը, ա՜խ, կարոտեցի մանկությունս ու մորաքրոջս։ Շատ լավ հիշում եմ, թե ինչպես էինք երթևեկում նաև ճոպանուղով։ Հրաշալի զգացողություն էր, կարծես թռչում էինք քաղաքի վրայով։ Ասում են այն կրկին վերագործարկելու են։

-Քո պատմածները ամռան մասին են, իսկ ի՞նչ հիշողություններ ունես ձմռան հետ կապված։ Օրինակ՝ այսօրվա Երևանում կան սահադաշտեր, Ձմեռային այգի, իսկ այն ժամանակ ձմեռային ի՞նչ ժամանցի վայրեր կային։

-Մեր ժամանակ կար միայն մի սահադաշտ, այն էլ՝ Գեղասահքի դպրոցում, որտեղ ես հաճախում էի, ու տարին բոլոր սահելու հնարավորություն ունեի։ Իսկ ձմռան մեր ժամանցն ապահովում էր հայրիկս՝ քո պապիկը։ Երբ ձյուն էր գալիս, հայրս նկուղից հանում էր մեր սահնակներն ու դահուկները և մեզ տանում Կոմիտասի այգի։ Այն ժամանակ այդ այգին շատ մարդաշատ էր, հիմա այն չգիտես ինչու միշտ դատարկ է, կարծես լքված լինի։ Հայրս էլ մեզ հետ հավասար ուրախանում էր, հրճվում ձյան առատությունից, մեզ հետ լիաթոք խաղում ու թավալ գալիս ձների մեջ։

-Իսկ ի՞նչ կասես Երևանի մաքրության մասին, հիմա մարդիկ որտեղ ուզում և ինչքան ուզում աղտոտում են և աղբահանությամբ զբաղվող ընկերությունը չի մաքրում և ապահովում մաքրությունը։ Նաև մաքուր օդի մասին, որը հիմա այդքան էլ չկա մեքենաների պատճառով։

-Հետաքրքիր հարց է, բայց ես հիմա փորձում եմ հիշել իմ մանկության Երևանում արդյո՞ք կար աղբահանության խնդիր, թե՞ ոչ ու չեմ հիշում։ Գուցե չեմ նկատել աղբը, որովհետև չկար, կամ գուցե այնքան ուշադիր չեմ եղել որքան դու․․․ դժվարանում եմ ասել։ Ես նույնիսկ մութ տարիներն եմ սիրով հիշում, իմ մանկության ու պատանեկության մեջ այնքան գույն կար։ Երևանն այնքան կանաչ էր։ Ու այո, դու ճիշտ ես, մեքենաներն այնքան քիչ էին, որ չէին կարող աղտոտել օդն այնպես, ինչպես այսօր է դա տեղի ունենում։ Ու ինչպես արդեն ասացի, տրամվայն ու տրոլեյբուսն էին գերակշռում որպես քաղաքային տրանսպորտ, իսկ դու գիտես, որ դրանք համարվում են էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց։

-Լավ, մայրիկ, շնորհակալություն զրույցի համար, հիմա ավելի լավ եմ պատկերացում հին Երևանը։ Չնայած քո պատմածը այնքան էլ հին Երևանի մասին չէ, բայց այն Երևանն է, որի մասին արդեն անցյալով ենք խոսում։

– Ես էլ եմ շնորհակալ, որ ինձ տարար իմ մանկություն, ու մի պահ ինձ հայրիկիս ու մորաքրոջս հետ զգացի։ Ապրես։

 

Դասարանական Աշխատանք

1. Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են
գործածվում:

Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ:

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

  1. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրում էր հարյուր տասնինը վայրի ցուլ որից չորսը պահվում էր փորձատեսությունում, յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցուլ կա՛մ արգելանոցներում էր ապրում, կա՛մ ազատ
արածում էր՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական
հսկողության տակ էր:

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածում էր ավելի քան հազար հինգ հարյուր ցուլ, ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ են ապրում:

Լաբարատոր աշխատանք. Հեղուկի, պինդ մարմինների ծավալի չափումը չափանոթի միջոցով

Աշխատանքի նպատակը-Սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափել:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մդմեծ սրվակ և այլ անթներ:

Աշխատանքի նախապատրաստում. ծավալը (պինդ մարմինների կամ հեղուկների) զբաղեցրած տեղն է: Ծավալի չափման հիմնական միավորը ՝ՄՀ-ում 1մ³: Ծավալի չափման այլ միավորներ են 1դմ³, 1սմ³, 1մմ³, 1կմ³ 1լ 1մլ: Պարզաբանենք ինչ է 1լ 1մլ ունեինք 1դմ³ ապակե տարրա և  1լ տարողությամբ շիշ, որի մեջ լիքը ջուր էր, երբ ջուրը շշից դատարկեցի 1դմ³ տարրայի մեջ այն ամբողջությամբ տեղավորվեց, ստացվեց, որ 1լ=1դմ³: Ունեի ներարկիչ, որից 1մլ ջուրը լցրեցի 1սմ³ ապակե տարրայի մեջ այն  տեղավորվեց և ստացվեց, որ 1մլ=1սմ³ ՝ այստեղից հետևում է՝ 1մ³=1մ1մ1մ=10դմ10դմ10դմ=1000լ

1լ=1/1000մ³

Որպիսի մենք չափանոթով կարողանանք որոշել հեղուկների և պինդ մարմինների ծավալը  պետք է որոշենք մեր չափանոթի ամենափոքր բաժանման արժեքը: