Առաջին օրը ընկեր Արմինեի ջոկատում. Օր յոթերորդ

Բարև ձեզ: Ես Մարկն եմ: Այսօր կայացավ ,,Ամառ 2017,, ճամբարի յոթերորդ օրը: Այս շաբաթ ես իմ ճամբարը անցկացնելու եմ ընկեր Արմիեի ջոկատում: Առաջին օրս ընկեր Արմինեի ջոկատում անցավ շատ հետաքրքիր և զվարճալի: Այսօր մենք կատարեցինք շատ հետաքրքիր գործունեություններ, որոնցից ամենահետաքրքիրը այն էր, որ պատրաստեցինք թխվածք: Թխվածքը պատրաստելու ընթացքում ես և իմ ընկերներ Հայկն ու Հրաչը չէինք կարողանում օգնեինք նրանց այդ պատճառով մենք գնացինք հեծանիվ վարելու: Երկար վարեցինք հոգնեցինք և գնացինք դասարան: Ընկեր Արմինեն մեզ համար մի հետաքրքիր հեքիաթ կարդաց ,,Քիթը,, անունով: Իսկ հետո իմացանք, որ թխվածքը պատրաստ է և բոլորս շտապեցինք համտեսելու: Ճիշտ է ես չեմ սիրում ջեմով թխվածք այդ պատճառով չկերա, բայց տեսքից երևում էր, որ շատ համեղ է: Գնացինք մեր սենյակ, այնտեղ որոշեցինք հաջորդ օրվա անելիքները և շարժվեցինք մոտակա այգի հեծանիվ և անվաչմուշկ վարելու: Երկար վարելուց հետո խաղացինք հետաքրքիր խաղեր: Վերադարձանք դպրոց և մտանք լողավազան, մեկ ժամ լողացինք և գնացինք խաղալու ,,Հավատում եմ չեմ հավատում,,: Այդ խաղը խաղացինք ռադիոնյութ անելով, որպեսզի միայն մենք չխաղայինք այլ նաև ուրիշ մարդիկ ովքեր հետևում են մեզ և մեր կայքերին: Մեր կայք կարող եք մտնել այստեղով: Իսկ օրվա վերջում հավաքեցինք փազլ, որը ամբողջությամբ չէր, որովհետև երկու քարտ կորել էր և բոլորս տխրեցինք, որ ամբողջությամբ չհավաքվեցինք: Իմ օրը ավարտվեց հետաքրքիր և զվարճալի:

Շնորհակալություն ընթերցելու համար:

 

Հետաքրքիր ճամբար. օր երրորդ

Բարև ձեզ: Ձեզ հետ կրկին Մարկն է: Այսօր ,,Ամառ 2017,, նախագծի երրորդ օրն էր: Այս օրը նույնպես սկսեցինք ընդհանուր պարապունքով, ներկա- բացակա արեցինք, մարզվեցինք, երգեցինք, պարեցինք և գնացինք մեր ջոկատներ: Մենք պատրաստվեցինք և ուղևորվեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Ճանապարհին ես և ընկերներս մարդկանց բաժանեցինք բուկլետներ, որպեսզի մարդիկ ծանոթանան ,,Ամառ 2017,, նախագծին և իրենց երեխաներին բերեն մեր դպրոց մասնակցելու ճամբարին: Գնացինք մի փոքր շրջեցինք Բանգլադեշ թաղամասով և վերադարձանք, ճանապարհին մեր ջոկատավարի հետ մոտակա խանութից գնեցինք պաղպաղակ և մեծ ոգևորությամբ և հաճույքով կերանք: Գնացինք լողալուՙ հետո գնացինք մրցելու մեր մշտական հակառակորդ ընկեր Զառայի ջոկատի դեմ: Այս անգամ քաղցր մրցույթ էր մենք կապել էինք օղաբլիթները թելերից և առանց ձեռքերի օգնության պետք է ուտեինք դրանք: Անկեղծ ասած խաղից հետո ես չհասկացա, թե ով հաղթեց, բայց միևնույն է, շատ հետաքրքիր պայքար էր ընթանում: Դրանից հետո արդեն խաղացինք ավելի զվարճալի խաղ, որի ընթացքում ջրով լի փուչիկները պայթեցնում էին մեր գլխին, բայց սա միասնական խաղ էր: Ահա այսպես զվարճալի անցավ իմ երրորդ ճամբարային օրը:

Շնորհակալություն ընթերցելու համար: