Ճամփորդություն դեպի Դիլիջան Անանյանի հետքերով

Yerevan-Sevan-Dilijan-Shahumyan

Մենք Գարնանային արձակուրդներին գնալու ենք Դիլիջան, Անանյանի հետքերով փորձելու ենք գտնել Հովազաձորը: Դիլիջան հասնելու համար մենք պետք է անցնենք երկու մարզով՝ Կոտայքով  և Գեղարքունիքով: Կոտայքի մարզկենտրոնը Հրազդանն է, որի կողքով անցնելու ենք: Իսկ Գեղարքունի

Կոտայք

Մարզկենտրոնը. Հրազդան

Քաղաքներ. Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ, Աբովյան

Տարածք. 2089 կմ²

Բնակչություն. 328,900 մարդ

Տեսարժան Վայրեր.Տեսարժան վայրեր՝ Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ, Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց, Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ) , Ծաղկեվանք

Լեռներ. Արա լեռ, Գեղամա լեռներ, Հատիս, Աժդահակ լեռ,

Գետեր. Հրազդան, Ազատ, Գետառ, Մարմարիկ

Կոտայքի մարզը գտնվում է ՀՀ-ի կենտրոնական մասում: Կոտայքի մարզում ավելի կոնկրետ Ծախկաձորում  գտնվում է ՀՀ լեռնադահուկային սպորտի կենտրոնը: Կոտայքի մարզում գտնվում է Բջնի հանքային ջրերի գորարանը: Կոտայքի մարզի ամենախոշոր քաղաքը Աբովյանն է, որը գտնվում է Երևանից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ Նահանգում, իսկ արևելյանը մասը՝Մազազ գավառում։

Վանակատ

Վանակատ կամ օբսիդիան կազմված է լավաից և ջրից։ Եթե չճանաչեցիք ձեր լեզվով ասեմ վանակատը դա նույն սատանի քարն է։ Հայաստանում տարածված է Արտենիի, Հատիսի, Գութանասարի, Գեղասարի, Սպիտակասարի լանջերում։ Դրանցից ամենխոշոր և ուսումնասիրվածը Արտենիի հանքավայրն է։

Գեղարքունիք 

Մարզկենտրոն. Գավառ

Տարածք.5348 քառ

Քաղաքներ. Սևան, Ճամբարակ, Վարդենիս

Տեսարժան վայրեր. Գավառ, Հայրավանք, Հացառատ, Նորատուս, Սևանավանք, Վանեվան

Լեռնաշխթաներ. Գեղամա, Սևանի, Արեգունի, Վարդենիս

Լիճ. Սևանա լիճ

Գետեր. Հրազդան, Արգիճ, Մասրիկ, Գետիկ, Գավառագետ

Լեռներ. Աժդահակ, Արմաղան, Գնդասար, Սպիտակասար, Վարդենիս

Հարևան մարզեր. Տավուշ, Կոտայք, Արարատ, Վայոց Ձոր

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է արևելքում տարածքով Գեղարքունիքը ամենամեծ մարզն է: Նրա 1/4  ծածկված է ջրով:

 

Սևան

Սևան կամ Գեղամա ծովակը գտնվում է Գեղարքունիքի Մարզում: Սևանը աշխարհի բարձրադիր լճերից է, այն երկրորդն է  բարձրությունը 1500-1800մ. է:Գեղամա ծովակ անվանում են, որովհետև շրջապատված է Գեղամա լեռներով: Իսկ Սևան անվանման մասին կարող էք կարդալ այստեղ: Սևանա լճի երկարությունը 70-75կմ լայնությունը 50-55կմ: Սևանը համարվում է աշխարհի ամենաբարձրադիր լճերից: Սևանի բարձրությունը  1500-1800մ:

Սևանի ձկնատեսակններ

Սևանում կան բազմազան ձկներ, բայց հիմնականում հանդիպում են Իշխանը, Կողակը, Բեղլուն և Սիգը։ Իշխանը Սևանի էնդեմիկ տեսակի ձկներից է, պատկանում է սաղմոնաձկների ընտանիքին, բնականը միայն լինում է Սևանում, իսկ եթե հանդիպեք ուրիշ տեղ, մի՛ զարմացեք, դրանք արհեստական են, բայց մի՛ վախեցեք, հանգիստ կերեք, թունավոր չէ։ Իշխանը միջին մեծության ձուկ է, երկարությունը կազմում է 40 սմ, իսկ զանգվածը 400-600գ։ Կողակը ծածանաձկների ընտանիքի ձուկ է, այն նույնպես էնդեմիկ տեսակի ձուկ է, բայց ոչ թե Սևանում, այլ Հայաստանում, Կողակ լինում է Սևանում, Արաքսում, Մեծամորում, Քասաղում, Հրազդանում, Աղստևում, Ողջիում, Որոտանում, Ազատում, Դեբետում, Ախուրյանում և Արփա լճերում։ Կողակը միջին չափի ձուկ է, մարմնի երկարությունը 35-40 սմ, զանգվածը 2 կգ և ավելի։ Բեղլուն նույնպես ծածանաձկների ընտանիքի ձուկ է, այն մյուս ձկների պես էնդեմիկ տեսակի է, հանդիպում է Սևանում և Սևանի որոշ վտակներում։ Բեղլուի մարմնի կազմվածքը գլանաձև է, երկարությունը մոտ 15-18սմ, իսկ զանգվածը 500գ։ Սիգը տվյալ ձկներից միակն է, որ էնդեմիկ չէ, պատկանում է սաղմոնների ընտանիքին, Սիգը տափակ է, երկարությունը 30-40 սմ է, իսկ զանգվածը 3,5 կգ։

Տավուշ

Մարզկենտրոն Իջևան 

Տարածք 2704 կմ²

Բնակչություն 134.100

Հարևան մարզեր Լոռի, Գեղարքունիք, Կոտայք

Հարևան պետություններ Վրաստան, Ադրբեջան

Տեսարժան վայրերը 

Աճարկուտ, Առաքելոց, Գոշավանք, Կապատավանք, Կիրանց, Հաղարծին, Մակարավանք, Մշկավանք, Ոսկեպար Ջուխտակ, Գոշա լիճ,  Քարաբլիթ, Լաստիվեր, Մաթոսավանք, Աղավնավանք, Աղջկաբերդ։
Դիլիջան

Դիլիջանը Տավուշի մարզի երկրորդ քաղաքն է։ Մարզկենտրոնից 36 կմ հարավ-արևմուտք, Աղստև գետի ափին, Երևանից հեռավորությունը 99կմ։ Անվան ծագումը կապված է մի Դիլի անունով տղայի հետ ով իր հոր հետ գնում էր քաղաք և ճանապարհին անտառում մոլորվում է հայրը գնում է ման գալու, անդաթար գոռում է «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» կանչելով նա ման է գալիս անտառներում։ Վերջապես գտնում է տղայի դիակը գայլերից հոշոտված։ «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն»  գոռալով հայրը լացում է և այդ օրվանից տեղանքի անունը մնում է Դիլիջան։ Դիլիջանը նաև հայտնի է որպես մշակույթի քաղաք այնտեղ է գտնվում նաև Վարպետաց փողոցը որտեղ զբաղվում են տարբեր արհեստբերով օրինակ կավագործությամբ, փայտամշակուտյամբ, գորգագործությամբ։

 

 

 

Ճամփորդություն դեպի Մեծամոր, Այղր լիճ և Սուրբ Ղազար եկեղեցի

Այղր լիճը Հայաստանի ամենացածրադիր լիճն է։ Ես դա իմացա երբ գնացի ճամփորդության դեպի Մեծամոր, Այղր լիճ և Սուրբ Ղազար եկեղեցի։ Սկզբում մենք ուղևորվեցինք դեպի Մեծամորի թանգարան, այնտեղ տեսանք տարբեր կժեր, վզնոցներ և այլ հետաքրքիր իրեր, որոնք գտնվել են հնագիտական պեղումներից։ Մենք անգամ տեսանք մարդու ոսկորներ ահա նկարը

Exif_JPEG_420Հետո նախաճաշեցինք, ընթացքում հայտնաբերեցինք քարանձավ որը կոչեցինք mskh։  Հետո գնացինք Սուրբ Ղազար եկեղեցի աղոթեցինք, մոմ վառեցինք դուրս եկանք եկեղեցուց և մեզ դիմավորեց ուժեղ քամին, տարավ մեր պայուսակները և անձրևանոցները, բայց մենամարտում մենք ուժեղ գտնվեցինք, վերցրեցինք մեր իրերը և գնացինք Այղր լիճ (Ակնա լիճ) Այղր լճի դիմաց հանդիպեցինք մի շան, ով իր ձագերի հետ թաքնվել էր քարի ետևում։ Գտանք մի գեղեցիկ տեղ ծառերի տակ նստեցինք, հանգստացանք, ճաշեցինք, ալոճ հավաքեցինք և շարժվեցինք դեպի դպրոց: Սա իմ հերթական հետաքրքիր և իմաստալից ճամփորդությունն էր:

Այղր լիճ, Սուրբ Ղազար եկեղեցի և Մեծամոր

ayxr

Այղր լիճ

Այղր կամ Ակնա լիճ գտնվում է Արմավիրի մարզում: Հայաստանի ամենացածրադիր լիճն է: Խորությունը 10մ է,  զբաղեցնում է 50 հա տարածք: Այղր լճից սկիզբ են առնում Մեծամոր և Սևաջուր գետերը: Այղր լիճը գտնվում է Երևանից 30կմ հեռավորության վրա:  Իդեպ մենք ճամփորդելու ենք Այղր լիճ հետո Մեծամոր իսկ վերջում այցելենք Սուրբ Ղազար եկեղեցի դրա համար այս տեղեկությունները ոչ միայն ձեր համար էին հետաքրքր և ուսուցողական այլ նաև իմ: Ապա նայեք ինչ գեղեցիկ է.

 

 

 

Սուրբ Ղազար եկեղեցի

Սուրբ Ղազար եկեղեցին գտնվում է Արմավիրի մազրի Մեծամոր քաղաքում: Եկեղեցին կառուցվել է 2002թ. ամերիկաբնակ տեր և տիկին Զավեն և Ազատուհի Դադեկյանների բարերարությամբ:

surb ghazar

 

Մեծամոր քաղաք

Մեծամորը հնագույն բնակատեղի է գտնվում է Արարատյան դաշտում՝ Մեծամոր գետի ակունքին: Գտնվում է Երևանից 30 կմ արևմուտք: Մեծամորի անվանման ծագում հայտնի չէ: Քաղաքը կոչել են գետի անունով: Հնագիտական պեղումներով կարելի է հասկանալ, որ մ. թ. ա. 4-րդ հազարամյակում բնակեցված է եղել քաղաքը, որովհետև պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզե դարաշրջանի իրեր: Ըստ պեղումների պարզ է դառնում, որ Մեծամորում զարգացած են եղել անասնապահությունը և արհեստները: Մեծամորը նաև հայտնի է նրանով, որ այնտեղ է գտնվում ամենահին և ամենալավ պահպանված պղնձաձուլարանը: Այդ պղնձաձուլարանը շատ լավ է պահպանվել, քանի որ մնացել են վառարանները և անոթները:

mecamor

 

 

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս-

Անքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
 

Ե. Չարենցի այս բանաստեղծությունը կարդալիս ես հասկանում եմ, որ աշխարհը պետք է սիրել և պահպանել, որ ավելի գեղեցիկ և պայծառ լինի: Նաև հասկանում եմ, որ պետք է միշտ լավն ու բարին տեսնել: Ու եթե չես ուզում տեսնել կեղտոտ և անտանելի աշխարհ, պետք է շուրջդ խնամես և պահպանես: Հասկանում եմ, որ պետք չէ կյանքում բողոքել և դժգոհել,  այլ պետք է պայքարել ուրախության ու երջանկության համար:

Գարուն

Գարուն ամենագեղեցի և ամենահետաքրքիր եղանակը ինձ համար: Գիտե՞ք ինչու, որովհետև գարնանը ծաղկում են ծաղիները և ծառերը, ինձ համար դա ամենագեղեցիկ երևույթն է, սակայն երբեք չեմ հասցնում տեսնել: Ես գարունը նաև սիրում եմ նրա համար, որ գարնանը բոլորի սրտերում ծագում է սեր, բարուսթյուն և երջանկություն:Սիրում եմ նաև այն, որ տեսնում ես թե սպիտակ ձյունը ինչպես է հալվում, և դու տեսնում ես ավելի գեղեցիկ և պայծառ քաղաք:

 

 

Բարև գարուն

-Բարև գարուն, գիտես, որ դու ինձ համար ամենագեղեցիկ և ամենահետաքրքիր եղանակն ես, որովհետև ես սիրում եմ այն  երբ ծաղկում են ծաղիկները, ծառերը: Գարնանը քո երևությներից ես սիրում նաև ,երբ թռչունները այցելում են մեզ և գեղեցկացնում երկինքы: Քո երևույթներից նաև սիրում եմ այն, երբ ձյունը հալվում է և ծնվում գույնսգույն և պայծառ քաղաք: Իսկ դու գիտեիր, երբ դու գալիս ես, բոլորի սրտերում ծագում է սեր, բարություն և երջանկություն:

Մեծամոր

Մեծամորը հնագույն բնակատեղի է գտնվում է Արարատյան դաշտում՝ Մեծամոր գետի ակունքին: Գտնվում է Երևանից 30 կմ արևմուտք: Մեծամորի անվանման ծագում հայտնի չէ: Քաղաքը կոչել են գետի անունով: Հնագիտական պեղումներով կարելի է հասկանալ, որ մ. թ. ա. 4-րդ հազարամյակում բնակեցված է եղել քաղաքը, որովհետև պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզե դարաշրջանի իրեր: Ըստ պեղումների պարզ է դառնում, որ Մեծամորում զարգացած են եղել անասնապահությունը և արհեստները: Մեծամորը նաև հայտնի է նրանով, որ այնտեղ է գտնվում ամենահին և ամենալավ պահպանված պղնձաձուլարանը: Այդ պղնձաձուլարանը շատ լավ է պահպանվել, քանի որ մնացել են վառարանները և անոթները:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Այս բանաստեղծության մեջ ասվում է, որ եկել է գարուն: Բոլոր մարդիկ դուրս են եկել փողոց, լսվում է եկեղեցիների զնգոցը: Գարնանը բոլորի սրտում հայտնվում է սերը, բարություն և երջանկություն: Այս բանաստեղծության մեջ բանաստեղծը պատմում է նաև, որ դրսում լսվում են շատ ծանոթ ձայներ, և դրանից մարդիկ ուրախանում են:

Իրական գանձեր

Իրական գանձ ասելիս երևի հասկանում եք ոսկի, փող կամ տարբեր գանձեր: Բայց դուք սխալվում եք, կյանքի գանձերը սերը, երջանկությունը և բարությունն է: Ովքեր դրանք չունեն , շատ աղքատ են, և նրանց ոչ ոք չի սիրում: Լսե՛ք, իմ ընկերը շատ զարմանալի հարց տվեց, իսկ կարելի է սերը փոխանակել տարադրամի հետ: Մեր դասատուն շատ հստակ և հետաքրքիր պատասխան տվեց նրան.
– Մի գուցե հնարավոր է, բայց էլ այս կյանքում ոչ ոք քեզ չի սիրի:
Իսկ ձեզ համար ի՞նչն է ամենակարևոր գանձը, օրինակ՝ ինձ համար ամենակարևոր գանձը երազանքն է: Ես ունեմ շատ երազանքներ, սակայն դեռ ոչ մեկին չեմ հասել, որովհետև դեռ փոքր եմ, բայց հուսով եմ կհասնեմ դրանցից յուրաքանչյուրին:

Ոսկի քաղաք

Այս հեքիաթի ոսկի քաղաքը պատված էր տարբեր անտառներով և ամենուր կանաչ էր ոսկի քաղաքում ամենինչ ղեկավարվում էր անգամ սերը իսկ սիրո Թագուհին Գոհարններ:Իսկ դուք կուզէիք լինել այդ քաղաքո՞ւմ: