Իմ ուսուցիչները

Ուսուցիչ բառը լսելիս շատ մարդիկ պատկերացնում են իրենց դպրոցի ուսուցիչներին, որոնք սովորեցնում են կոնկրետ առարկա: Բայց ուսուցիչ բառը բացի դրանից ունի ևս մեկ իմաստ, ուսուցիչ ես համարում եմ այն մարդուն, որն ինձ բացի առարկայից կսովորեցնի ինչպես ճիշտ ապրեմ կյանքս, ինչպես ճիշտ ծախսեմ ժամանակս, այն մարդը, ով ինձ կսովորեցնի շնորհք, պահելաձև, մարդ ով ինձ կօգնի և կսովորեցնի ինչպես հաղթահարել դժվարությունները: Երևի հասկացաք ովքեր են նրանք, այո՛, նրանք իմ ծնողներն են, այո, ոչ թե նրանցից մեկը այլ հենց երկուսն էլ, որովհետև ես  նրանց մեջ չեմ կարող դնել տարբերություն, որքան մեկին եմ սիրում, այնքան մյուսին, որքան մեկն է իմ համար արել ինչ-որ բան, այնքան էլ մյուսը: Իմ կյանքի գլխավոր ուսուցիչներն են հենց նրանք, վստահ եմ կյանքում չեմ կարող որևէ մեկից այդքան բան սովորել, ինչքան նրանցից յուրաքանչյուրից: Սովորաբար ոչ մի ուսուցչիս (դպրոցի) չեմ կարողանում  ուշադիր և հետաքրքրությամբ լսել, դա չի նշանակում, որ ուսուցիչները վատն են, գուցե ես այնքան ուշադիր չեմ, բայց երբ նույն թեման պատմում է մայրս կամ հայրս, նրանց պատմելաձևից, ոգևորվածությունից, չես կարող չլսել և ուշադրություն չդարձնել: Նրանց ամեն մի խոսք կարող է լինել խորհուրդ, թե ինչպես ապրեմ կամ պահեմ ինձ: Հաճախ են ջղայնանում վրաս, բայց հիմանականում սխալ պահելաձևիցս է և հենց այդ ջղայնությունը մեծ խորհուրդ է պահելաձիս կամ ապրելաձևիս համար:

Leave a comment