Հունվար 20. 12-րդ ճամբարային օր

Այսօր մեր ջոկատից մի քանի հոգով մասնակցեցինք կլոր սեղանի: Կլոր սեղանի ժամանակ դասատուները և երեխաները հավաքվում են Մայր դպրոցում և քննարկում են տարբեր թեմաներ: Այսօր քննարկում էինք այն պարերը, որոնք մենք սովորել ենք: Երբ վերադարձանք դպրոց, սկսեցինք շատ հետաքրքիր խաղ խաղալ: Իսկ խաղի ընթացքում իմացանք, որ ուտելու ենք ադի բուդի: Խաղը ավարտելուց հետո վերադարձանք Մայր դպրոց, բայց այս անգամ ոչ թե պարերը քննարկելու այլ իրականացնելու և այդպիսով ավարտվեց մեր զարմանահրաշ օրը:

Leave a comment