Հունվարի 16. վեցերորդ ճամբարային օր

Իմ երազանքը կատարվեց: Եթե դուք կարդացել եք իմ նախորդ պատումը կիմանաք, որ ես ուզել էի, որ բոլոր օրերը հետաքրքիր անցնեն: Այսօր մենք գնացել էինք մարմնակրթության, պատրաստել էինք համեղ պիցցա, և վերջում գնացել էինք հեծանիվ վարելու, բայց ինձ ամնենաշատը դուր եկավ մեր պատրաստած պիցցան: Այն շատ համեղ էր, մենք պիցցայի վրա տարածել էինք մեր ձեռքերով պատրաստած կետչուպ, իսկ դրա վրա լցրել էինք համեղ երշիկներ:Ես հուսով եմ, որ դուք կուզենաք, որ պատմեմ նաև մարմնակրթության մասին: Մենք այսօր մարմնակրթության ժամանակ խաղում էինք գերոցի, ճիշտ է ես չեմ սիրում գերոցին, բայց այսօր շատ լավ խաղացինք և մենք հաղթեցինք: Իսկ հեծանիվ ես չքշեցի այլ քշեցի իմ անվաչմուշքները: