Հունվարի 12. չորորդ ճամբարային օր

Այս օրը ինձ համար շատ վատ օր էր, ոչ թե այն պատճառով, որ կոտրվեց ապակին (իհարկե ոչ դիտավորյալ), այլ նրա համար, որ բարկացրեցինք մեր դասղեկին: Մենք երկու տարբերակ ունեինք՝ կամ  մատնել ընկերներին, կամ էլ ստել: Մենք որոշեցինք պաշտպանել իրար և չասել ճշմարտությունը: Բայց ինչպես գիտեք ստի ոտքերը կարճ են, մեր սուտը երկար չպահպանվեց, մեր դասղեկը դրա մասին իմացավ և բարկացավ, որ ստել ենք, և որ առանց իրեն մենք մեզ լավ չենք պահում, իսկ նա այդ ժամանակ աղջիկների հետ քաղցրավենիք էր պատրաստում: Բայց այդ օրը նաև լավ բաներ եղան, օրինակ ընդհանուր պարապունքից հետո Մայր դպրոցում պարեցինք իմ սիրած պարը՝ Յարխուշտա: Հետո գնացինք շախմատ խաղալու, հաղթեց Էդգար: Մենք համտեսեցինք մեր դասարանի աղջիկների ու ընկեր Սոնայի  պատրաստած շատ համեղ քացրավենիքը և կուզենք նորից ուտել:

Leave a comment