Քիմիական և թեթև արդյունաբերություն

Դասի հղումը

Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Քիմիական արդյունաբերության զարգացման համար բացի հանքային հումքից (աղեր, ծծումբ և այլն) և օրգանական վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ և այլն) անհրաժեշտ են նաև մետաղաձուլության, անտառարդյունաբերության եւ այլ ճյուղերի արտադրությունների թափոնները։

Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Տնտեսության զարգացման մեջ կարևոր դեր է խաղում քիմիական արդյունաբերությունը, որի շնորհիվ զարգանում են տարբեր ճյուղեր, օրինակ՝ գյուղատնտեսության։ Քիմիական արդյունաբերության շնորհիվ ստեղծվում են պարարտանյութեր, որոնցով մշակվում են բույսերը, պատվաստանյութեր, որոնք օգտագործվում են և ծառերի և կենդանիների համար։ Առողջապահության ոլորտում, քիմիական արդյունաբերության շնորհիվ ստեղծվում են դեղերը հանքային և օրգանական նյութերի խարնուրդից։ Սննդի ոլորտում քիմիական արդյունաբերությունը նույնպես ունի դեր չնայած նրան, որ դրա դեմ պայքարում են առողջ ապրելակերպին կողմնակիցները։

Leave a comment