Տնային առաջադրանք

Տնային աշխատանք

  1. Տրված նախադասությունները  լրացրո՛ւ  հարկադրական  եղանակի  համապատասխան  բայերով:

Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է չօգտագործել թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը պետք է շատ լինեն, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ պետք է հասկանան, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է դադարեցնել:

2. Տրված նախադասությունները  լրացրո՛ւ  հրամայական  եղանակի  համապատասխան բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :

Համարձակ եղիր, անցիր նեղ  միջանցքը  ու  երբ  հասնես  ստորգետնյա  անցքի  մուտքին, լապտերդ միացրու:
Ուշադիր նայիր քարտեզը, տես, թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
Լսիր բոլոր խորհուրդները, հետո արա, ինչպես կամենում ես:
Ոչ մեկի գաղտնիքը մի բարձրաձայնիր, եթե անգամ պատահաբար ես իմացել:
-Թույլ տուր ինձ, թող թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին: