Եթե Ձմեռ պապը մտքերս կարդար

Երբևէ մտածել եք, եթե Ձմեռ պապը ձեր մտքերը կարդար, ձեզ ինչ կնվիրեր կամ ինչպես կվարվեր ձեզ հետ։ Ես արդեն երկար ժամանակ է, ինչ չեմ հավատում Ձմեռ պապիկին, բայց երբ փոքր էի ու հավատում էի այդ սքանչելի հորինված հերոսին, գրում էի նամակ և իմ կարծիքով, եթե կարդար մտքերս, կբերեր ինձ ամենանորաձև իրերը, որոնց մասին մտածում էի նամակ գրելուց։ Ես ամեն նամակ գրելուց մտածում էի ուզել լավ հեռախոս, շատ խաղալիքներ, շատ կոնֆետներ, բայց հասկանում էի, որ Ձմեռ պապիկը միայն ինձ նվեր չի բերում և չի կարող այդքան շատ կամ թանկարժեք իրեր նվիրի, որովհետև նրան դեռ սպասում էին միլիոնավոր այլ երեխաներ, որոնք նույնպես լավ նվեր էին ուզում և հնարավոր չէր միայն ինձ տրամադրեր իր ամբողջ օրը, որպեսզի ինձ համար նվեր պատրաստի։ Իմ կարծիքով եթե Ձմեռ պապը կարդար մեր մտքերը, աշխարհում գուցե սոված կամ աղքատ մարդ չմնար: Մարդիկ կան, ովքեր ուզում են բոլորի համար լավ լինի։ Օրինակ ՝ ես եթե անվերջ ցանկությունների հնարավորություն ունենայի կուզենայի ամբողջ աշխարհի պատերազմները դադարեին, աղքատ մարդ աշխարհում չլիներ և շատ ուրիշ ցանկություններ թե՛ ինձ համար, թե՛ ուրիշների։

Leave a comment