Գործնական քերականություն
1. Լրացրո՛ւ հետևյալ հատվածի կետադրությունը.
Ձուկը, երբ ուշքի եկավ, ասաց մարդու լեզվով։
-Բարի տղա, ինչ-որ սիրտդ կուզի, ասա՛, ես կկատարեմ քn արած լավության փոխարեն:
-Ինձ մի այնպիսի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ,- ասաց պատանին,-՝ մի փոքր մտածելուց հետո:
-Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շա´տ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինի՛ր, գնա՛ մարդկանց մեջ, երգի՛ր,- խրատեց ձուկը.
-Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին իմացի՛ր, որ քարը սիրտ դարձավ: Եվ փաթաթվելով ալիքների մեջ, նա սուզվեց ծովի խորքը :
2.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:
Ծանր առարկա-ինչպիսի՞ առարկա
կանաչ արտ-ինչպիսի՞ արտ
բարձր տանիք-ինչպիսի՞ տանիք
գունավոր նկար-ինչպիսի՞ նկար
բարակ ժապավեն-ինչպիսի՞ ժապավեն
նեղ ճանապարհ-ինչպիսի՞ ճանապարհ
պղտոր գետ-ինչպիսի՞ գետ
3. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:
- Ո՞վ ի՞նչ արեց:
- Մարդը նկարեց:
- Ի՞նչը ի՞նչ եղավ:
- Կենդանին սատկեց
- Ովքե՞ր ի՞նչ են անում:
- Մարդիկ խաղում են:
- Ինչե՞րը ի՞նչ են լինում:
- Մրգերը հասնում են:
4. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:
Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: — Դուք:
- Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:-ես
- Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել:-դու
- Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:-նա
- Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:մենք
- Հետաքրքիր բան եք մտածել:-դուք
- Մեզ ամեն տարի այցելում են:-նրանք