Ճամփորդություն դեպի Դիլիջան․ օր երրորդ

17498780_796722723835352_2435183601948227666_n

Բարև ձեզ։ Կրկին ձեզ հետ ես եմ՝ Սիմոնյան Մարկս, ինչպես խոստացել էի այս գրառման մեջ ես կպատմեմ Թումոյի մասին, պատմելու եմ նաև երրորդ օրվա տպավորությունների մասին։ Թումո այցելեցինք ծանոթացանք ընկեր Արմենի հետ, նա մեզ մանրամասն պատմեց, թե ինչ են անում Թումոյում, մենք իմացանք, որ Թումո կարող են այցելել 12-16 տարեկան երեխաները, այնտեղ կարելի է ընտրել տարբեր խմբակներ, օրինակ՝ խաղերի ստեղծում, կայքերի ստեղծում, ռոբոտաշինություն և այլն։ Նաև իմացանք, որ Թումո այցելում են զինվորները և ստեղծում այնպիսի սարքեր, որոնցով կարող են տեսնել, թե երբ է հակառակորդը գրոհում կամ կրակում։

17554403_796884973819127_381134001819045362_n

Ընկեր Արմենը պատմեց, որ Ամերիկայից մի մարդ եկել է Թումո, սովորեցրել է երեխաներին փայտից աթոռներ պատրաստել, և զարմանալի բան, Ամերիկայում մարդիկ դա պատրաստում են չորս ամսում, իսկ Հայաստանում պատրաստել են ընդամենը մեկ ու կես ամսում։

17458186_796884970485794_2762622951610648998_n

Իսկ հիմա մեր երրորդ օրվա մասին։ Սկսեցինք։ Այս օրը մեզ համար շատ վատն էր, որովհետև արթնացանք առավոտյան հինգին, անձրև էր գալիս և չկարողացանք կատարել մարզանք և այդպես կիսաքնած նախաճաշեցինք և գնացինք դեպի Դիլիջանի միջազգային դպրոց։ Միջազգային դպրոցը շատ մեծ էր, սակայն այնտեղ կար ընդամենը 210 սովորող, որոնցից ընդամենը 20-նն էին հայ։ Ինձ այդ դպրոցում դուր եկավ ֆուտբոլի դաշտը, բայց ցավոք սրտի չկարողացանք խաղալ։ Տեսանք դասարանները, գրադարանը և լողավազանը։

17457766_797389877101970_2767069809726873471_n

17629766_797389720435319_3976399762758276564_n

Շատ հետաքրքիր էր, ես կուզեի այնտեղ սովորել, բայց պետք է լավ սովորեմ անգլերեն և էլի լեզունները, բայց ամենակարևորը անգլերենն է, որովհետև այնտեղ միայն անգլերեն են խոսում և անգլերենով սովորում բոլոր առարկաները։ Դպրոցում շատ չմնացինք, քանի որ շտպում էինք Սևանավանք։

17426238_797437957097162_6059574845044793083_n

Հասանք Սևանավանք, մոմ վառեցինք, աղոթեցինք, ճաշեցինք և վերևից էլի նայեցինք սառցե Սևանին։ Հետո վերադարձանք Երևան։

Այսպես ավարտվեց իմ հերթական ճամփորդությունը։

Leave a comment