Հետաքրքիր ճամբար. օր երրորդ

Բարև ձեզ: Ձեզ հետ կրկին Մարկն է: Այսօր ,,Ամառ 2017,, նախագծի երրորդ օրն էր: Այս օրը նույնպես սկսեցինք ընդհանուր պարապունքով, ներկա- բացակա արեցինք, մարզվեցինք, երգեցինք, պարեցինք և գնացինք մեր ջոկատներ: Մենք պատրաստվեցինք և ուղևորվեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Ճանապարհին ես և ընկերներս մարդկանց բաժանեցինք բուկլետներ, որպեսզի մարդիկ ծանոթանան ,,Ամառ 2017,, նախագծին և իրենց երեխաներին բերեն մեր դպրոց մասնակցելու ճամբարին: Գնացինք մի փոքր շրջեցինք Բանգլադեշ թաղամասով և վերադարձանք, ճանապարհին մեր ջոկատավարի հետ մոտակա խանութից գնեցինք պաղպաղակ և մեծ ոգևորությամբ և հաճույքով կերանք: Գնացինք լողալուՙ հետո գնացինք մրցելու մեր մշտական հակառակորդ ընկեր Զառայի ջոկատի դեմ: Այս անգամ քաղցր մրցույթ էր մենք կապել էինք օղաբլիթները թելերից և առանց ձեռքերի օգնության պետք է ուտեինք դրանք: Անկեղծ ասած խաղից հետո ես չհասկացա, թե ով հաղթեց, բայց միևնույն է, շատ հետաքրքիր պայքար էր ընթանում: Դրանից հետո արդեն խաղացինք ավելի զվարճալի խաղ, որի ընթացքում ջրով լի փուչիկները պայթեցնում էին մեր գլխին, բայց սա միասնական խաղ էր: Ահա այսպես զվարճալի անցավ իմ երրորդ ճամբարային օրը:

Շնորհակալություն ընթերցելու համար: