Ճամփորդություն դեպի Դիլիջան․ օր առաջին

Իմ հերթական, հետաքրքիր և զվարճալի ճամփորդություններից մեկը Դիլիջանում էր։ Այնքան տպավորություններ ունեմ, բայց չգիտեմ որից սկսել։ Լավ, որոշեցի, կսկսեմ սկզբից, որ ամեն ինչ պատմեմ և չխառնեմ, ու մեկ էլ եթե դեմ չեք կպատմեմ օրերով։

20170330_092509

Սկսեցինք։ Մենք չնայած ուշացումով, բայց հասանք ավտոբուսին։ Մեր առաջին կանգառը Սևանն էր, պատկերացրեցիք չէ՞ ինչքան պետք է գնանք Երևանից, որ հասնենք Սևան։ Ավտոբուսում շատ ձանձրալի էր, այդ պատճառով սկսեցինք կատակներ անել, խաղալ և այդպես ժամանակը արագ անցավ։

20170330_100539Երբ հասանք Սևան, մենք ականատես եղանք մի բանի, որը ոչ բոլորը կարող են տեսնել՝ սառցե Սևանը։ Մենք հեռադիտակներով անդադար նայում էինք, թե ինչ հեռավորության վրա է գտնվում Սևանի մյուս ափը, ու քանի որ մեր հեռադիտակները երկուսն էին, իսկ մենք քսանյոթ հոգի էինք, մենք որոշեցինք մինչև մեր հերթը գա նախաճաշենք։ Բոլորը նախաճաշեցին, նայեցին և հեռադիտակներով հերթով գնացինք սառցե Սևանի վրա նկարվելու։

20170330_105710

20170330_110123

Նկարվելը երկար չտևեց և մենք ուղևորվեցինք դեպի Դիլիջանի հյուրանոց, ճիշտ է այդ ճանապարհը ավելի կարճ էր, քան Երևանից Գեղարքունիք, բայց ամեն դեպքում ձանձրալի էր, և այս անգամ էլ նույն բաները արեցինք՝ կատակներ և խաղեր խաղացինք։ Մենք չհասցրեցինք ծանոթանալ հյուրանոցի հետ, քանի որ շտապում էինք տեսնել Գոշավանքը և Հաղարծինը։ Այնտեղ շատ գեղեցիկ էր, սակայն ինձ ավելի շատ դուր եկավ Հաղարծինը, որովհետև այն ավելի մեծ էր և ավելի գեղեցիկ։ Սկզբում այցելեցինք Գոշավանք, բանաստեղծություններ կարդացինք։ Այնտեղ կար մի բլուր և բոլորս այդ բլուրից գլորվելով իջնում էինք ներքև։ Գոշավանքում մոմ վառեցինք, քահանայի հետ աղոթեցինք, տեսանք խաչքար։ Գոշավանքից նաև երևում էր այն տեղը, որտեղ Մխիթար Գոշը անցկացրել էր իր կյանքի վերջին տարիները։

20170330_142410

20170330_142746Իսկ Հաղարծինում մենք տեսանք մի հետաքրքիր տեղ, որտեղ նստեցինք, մեր ընկերները պատմեցին Հաղարծին վանքի մասին և իմացանք, որ Հաղարծինում կար երեք վանք Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր և Սուրբ Ստեփանոս։ Մենք մոտեցանք և տեսանք գեղեցիկ նկարներ, բայց չիմացանք, թե ով է նկարել։ Իսկ վերջում տեսանք մի ծառ, որը մոտավորապես 60-70 տարեկան էր, վրան կային անցքեր, մեզնից մի մասը անցնում էր անցքով, իսկ մյուս մասը փորձում էր բարձրանալ։20170330_161151

20170330_161143

Վանքերը տեսնելուց հետո վերադարձանք հյուրանոց, ճաշեցինք, խաղեր խաղացինք, իսկ երեկոյան գնացինք Թուֆենկյան փողոց, ի դեպ, դա Դիլիջանի ամենահին փողոցն էր, այնտեղ տեսանք բազում հետաքրքիր բաներ, Թուֆենկյան փողոցում կար նաև արհեստական լիճ։ Ամեն տարի ձմռան ցրտին այդ լճի ջուրը  դատարկում են, իսկ գարնան կամ ամռան տաք օրերին նորից հետ են լցնում։ Լճի կողքին խաղացինք, իսկ վերջում տեսանք <<Միմինո>> ֆիլիմի հերոսների արձանները։

20170330_19053920170330_190428

Վերադարձանք հյուրանոց ընթրեցինք, խաղեր խաղացինք, իսկ վերջում՝ քնելու։20170330_10552520170330_11015220170330_11121620170330_14231920170330_14563020170330_15165620170330_15170420170330_16121120170330_16290720170330_16294420170330_16401720170330_17244020170330_17260820170330_18581820170330_18583720170330_193302

Leave a comment